Քաղաքական 16:38 02/10/2017 Տարածաշրջան

Քուրդիստանը ու մնացածը՝ Թուրքիա-Ռուսաստան եղբայրության տեսանկյունից

Հեղինակ` Անի Ղազարյան

Սեպտեմբերի 28-ին կայացած Պուտին-Էրդողան հանդիպումն, անկասկած, բազմաթիվ հարցերի պատասխաններ տվեց՝ լույս սփռելով հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքների վրա։ Սակայն անպատասխան հարցեր ևս ծնեց, որոնք երկկողմ հարաբերությունների զարգացումներին զուգահեռ՝ ապագայում գուցե ավելի հստակորեն պարզաբանվեն։
Հենց այդ հարցերի շուրջ էլ Panorama.am-ը զրուցեց փորձագետ Ստյոպա Սաֆարյանի, թուրքագետ Հակոբ Չաքրյանի, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

Panorama.am-Տարածաշրջանային ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցով օրերս կայացած Պուտին-Էրդողան քննարկումից։

Փորձագետ Ստյոպա Սաֆարյան-Ընդհանուր առմամբ կարելի է ակնկալել, որ և իրաքյան, և սիրիական հարցերում Թուրքիան որոշակի ցանկություններն ունի. Սիրիայում՝ դեէսկալացիոն գոտիների ստեղծում, իսկ Իրաքում՝ Բաղդադ-Էրբիլ հակադրության համատեքստում հնարավորություն ստանալ Քրդստանի վրա ազդող ռազմական գործողություններ իրականացնել։ Որպես հնարավոր ռիսկ և զարգացում՝ այս երկու ուղղություններից որևէ մեկով կարելի է ակնկալել քրդական ինքնավարության անվտանգությանն առնչվող որոշակի գործողություններ Թուրքիայի կամ նրա վստահված անձերի կողմից։

Panorama.am- Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, հայտարարելով Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությնա մասին, արդյոք փաստում են, որ քաղաքական կարևորագույն այս հարցերում միակարծիք են՝ առավել, քան երբևէ։

Ստյոպա Սաֆարյան- Այո։ Համատեղ ասուլիսի ընթացքում հատկապես շեշտվեց, որ Թուրքիան և Ռուսաստանը կողմ են տարածքային ամբողջականության պահպանմանը։ Ռուսաստանի դեպքում խնդիրը, թերևս, Սիրիան է։ Մինչդեռ Թուրքիան ոչ պատահականորեն իրեն իրավունք է վերապահել համատեղ հայտարարությունը տարածել նաև Իրաքի վրա։ Այս կտրվածքով որքան էլ նախկինում Բաղդադի և Անկարայի հարաբերությունները լարված էին, բայց այս պահին նրանք դաշնակիցներ են դարձել և Էրդողանը բացահայտ հասկացնում է, որ իրենք կարող են քրդական ինքնավարության դեմ ընդհանուր դաշնակիցներ լինել։ Իհարկե, տարածքային ամբողջականությանը սատարելու համատեքստում կարելի է սպասել, որ Անկարան Ռուսաստանի ցանկությամբ կնահանջի Ասադի հարցով իր կարծր դիրքորոշումից։ Բաղդադն իր հերթին հնարավոր է միառժամանակ չհիշատակի իր տարածքից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը։

Panorama.am-Հայտնի է, որ Ռուսաստանը Թուրքիայից արդեն իսկ ստացել է C-400 զենիթահրթիռային  համակարգերի մատակարարման պայմանագրով նախատեսված կանխավճարը։ Հայտնի է նաև, որ համակարգերը Թուրքիա կմատակարարվեն առաջիկա 2 տարիների ընթացքում։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ այդ ընթացքում և մանավանդ՝ համակարգերի ստացումից հետո։

Թուրքագետ Հակոբ Չաքրյան- Եթե վաճառքի գործընթացը վերջնականապես կայանա, կասկածից վեր է, որ Թուրքիայի  կախվածությունը Ռուսաստանից կմեծանա։ Բայց 2 տարին մեծ ժամկետ է, և այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել։ Սրանից 10 տարի առաջ Ռուսաստանից C-300 համակարգեր էր ցանկանում գնել Կիպրոսը։ Պայմանագիրը կնքված էր, ամբողջ գումարը՝ վճարված։ Սակայն ԵՄ-ն միջամտեց, Հունաստանը ևս՝ Կիպրոսին համոզելով հետ կանգնել իր որոշումից։ Հիմա էլ չի բացառվում, որ նմանօրինակ զարգացումներ լինեն, որովհետև, կրկնում եմ, 2 տարին շատ երկար ժամկետ է։ Դժվար է ասել՝ այդ ընթացքում տարածաշրջանում ռազմաքաղաքական ինչպիսի՞ զարգացումներ տեղի կունենան կամ Թուրքիա-ԵՄ ինչպիսի՞ հարաբերություններ կզարգանան։ Հետևաբար չի կարելի 100 տոկոսով պնդել, որ Ռուսաստանը Թուրքիային C-400 համակարգեր է վաճառել։ Ազդող գործոն է նաև ՆԱՏՕ-ն։ Թուրքիան, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, իրավունք չունի Ռուսաստանից հրթիռներ գնել։ Չի բացառվում, որ մի քանի ուժեր ստիպեն Թուրքիային հետ կանգնելու Ռուսաստանից զենք գնելու մտքից։

Panorama.am- Ի՞նչ կերպ կարող է անդրադառնալ երկու խոշորագույն նախագծերի՝ «Ակույու» ԱԷԿ-ի և «Թուրքական հոսքի» գործարկումը ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վրա։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյան-Ատոմակայան ունեցող Հայաստանն ուժեղ դիրքեր ունի, և տարածաշրջանում այլ ատոմակայանների առկայությունը կարող է զգալի թուլացնել այդ դիրքերը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի տեսանկյունից։ Թուրքական ատադրական ռեսուրսներից կարող է օգտվել Վրաստանը, իսկ սա մեզ ձեռնտու չէ և պետք է դիտարկել Հայաստանի մրցակցային դիրքերի թուլացում։ Ինչ վերաբռրում է «Թուրքական հոսքին», ապա սա ևս իրենից  ինչ-որ առումով շրջանցիկ գործոն է ներկայացնում։ Եթե Հայաստանի ճնապարհը դեպի Թուրքիա բաց լիներ, մեզ մոտ գազային հոսքը չէր փակվի, փակուղու չէր հասնի, այլ կունենար շարունակություն դեպի թուրքական կողմ։ Սահմանի փակ լինելու պարագայում Հայաստանը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել իր ռեսուրսները։ Ընդհանուր առմամբ, երկու նախագծերի կյանքի կոչումն էլ հավասարապես վնաս է Հայաստանին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}