Փող կա, ելք էլ կա, պետք է ճիշտ թիրախավորել և ճիշտ տեղից հավաքագրել գումարները. Թանդիլյան
«Հայաստանի կառավարությունը պարտքերից դուրս գալու համար առաջարկում է երկու տարբերակ»,- այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Պատգամավորի խոսքով՝ կառավարությունն ասում է, որ այդ փողը պետք է վերցնեն կամ արտադրողներից, կամ սպառողներից. «Ու քանի որ սպառողները շատ են, դրա համար էլ մեր երկրում, եթե ներդրում է արվում, արվում է մոլերի ու խանութների վրա, եկեք խնդիրը դնենք այնտեղ, այնտեղից հավաքենք։ Այստեղից արդեն սկսում է տնտեսագիտական վեճը»։
Նրա կարծիքով՝ ոչ թե հարկատուներից ավելի շատ հարկ վերցնել է պետք, այլ հարկատուների քանակն է պետք ավելացնել։
«Այս տարբերակով մենք երկիրը ճգնաժամից չենք հանելու, աղքատություն չենք կրճատելու։ Եթե դուք բերեիք ծրագիր, որ հինգ տարի հետո այսքան լրացուցիչ հարկատու եք ունենալու, ես չէի վիճելու ձեր հետ, ձեր կողմից էլ լինելու ու պաշտպանելու էի՝ անկախ նրանից, թե մեր խմբակցությունն ինչ տեսակետ էր ունենալու»,- ասաց պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում հայտարարեց, որ այս դահլիճում բոլորի նպատակը մեկն է՝ քայլեր ձեռնարկել, որ գնաճն ունենա հնարավորինս քիչ բացասական ազդեցություն, քան կարող է ունենալ։
«Հանձնաժողովներում լսումների արդյունքում հանգեցինք երկու կարևոր քայլի` ՀՀ նախագահի առաջարկով գյուղնախարարը հայտարարեց, որ պատրաստ են սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների դիզվառելիքի գումարը: Այստեղ մեկ խնդիր կա, որ այդ գումարը հասցեական լինի, ճանապարհին չփոշիանա»,-նշեց Շարմազանովը՝ շեշտելեվ, որ իրենք ամեն ինչ կանեն, որ այն ուղիղ հասցեական լինի։
«Պետք է ֆիքսել՝ Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ ամենաբարձր տնտեսական ակտիվությունն ու աճն ունի, ինչն էլի բավարար չէ: Տարածաշրջանում ամենաքիչ գնաճը մերն է: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ տնտեսական աճն ավելի բարձր լինի, քան գնաճը»,-հավելեց նա։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ իր ելույթում նշեց. «Փող կա, ելք էլ կա, պետք է ճիշտ թիրախավորել և ճիշտ տեղից հավաքագրել գումարները, որպեսզի թանկացումների ճանապարհով չգնանք»։
Հարակից հրապարակումներ`
- «BMW-ի ֆառ» առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղում չկա. Նաիրա Զոհրաբյան
- «Ելք»-ի ներկայացրած նախագծով 32 մլրդ դրամի բյուջեի ճեղքվածք է առաջանալու. փոխնախարար
- Մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում, որ մեր հասարակությունը 150-ից կսկսի 300 հազար ստանալ. Արարատ Զուրաբյան
- Կարելի՞ է այսպես ժողովրդին սպանելով բերել, իբր թե բյուջե լցնել. Բոստանջյան
- Գների բարձրացումը կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ. Փաշինյան
- Գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ. Փաշինյան
- Կառավարությունը մարդկանց ասում է՝ նեղություն քաշեք, մի քիչ էլ աղքատ ապրեք. Լենա Նազարյան
- Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան