Աշխարհում չհաշվառված 520 մլն երեխա կա
Առաջիկա տասնամյակում 2 մլն երեխա չի ստանա տարրական կրթություն: 150 մլն աղջիկ կամուսնանա մինչև չափահաս դառնալը: Միլիոնավոր երեխաներ կմահանան այնպիսի հիվանդություններից, որոնք հնարավոր էր կանխել: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Հիմնադրամի փոձագետները նշում են, որ աշխարհի երեխաների կեսն ապրում են այնպիսի երկրներում, որտեղ դժվար է հետևել «Կայուն զարգացման նպատակներ»-ի ծրագրով գրանցած առաջընթացին, քանի որ տվյալների հավաքագրում և վերլուծություն չի իրականացվում:
Երկրներից մի քանիսում նման վիճակագրություն իրականացվում է, սակայն այն բարելավելու անհրաժեշտություն կա:
«Միջազգային հանրությունը պետք է վերահաստատի կայուն զարգացման նպատակներին հասնելու իր հանձնառությունը, այդ թվում անհրաժեշտ տվյալների հավաքումը»,-նշել է հիմնադրամի ղեկավար Լոուրենս Չենդին:
Նշվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվարկներով աշխարհում «հաշվառում չունեցող» 520 մլն երեխա կա: Ոչ մի տվյալ չկա, թե ինչպես է դասավորվում նրանց ճակատագիրը, իսկ 2030 թվականին նրանց վիճակը կվաթարանա:
Հարակից հրապարակումներ`
- Յունիսեֆ. Տարեկան մինչև 12 մլն աղջիկ ամուսնանում է մինչև չափահաս դառնալը
- ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհը նորածիններին աջակցություն ցուցաբերելու գործում ձախողում է
- ՅՈՒՆԻՍԵՖ. Այս տարվա ընթացքում 27 երեխա դարձել է «Բոկո հարամի» մահապարտ
- ՅՈՒՆԻՍԵՖ. Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում երեխաներին օգնելու համար 255 մլն ԱՄՆ դոլար է հարկավոր
- Յունիսեֆ. Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա «արմատախիլ» է արվել
- ՅՈՒՆԻՍԵՖ . 18 տարեկանների 80 տոկոսը գտնում է, որ երիտասարդներն առցանց սեռական բռնության վտանգի տակ են
- Յունիսեֆ. Վրաստանում երեխաներին խիստ են դաստիարակում
- ՅՈՒՆԻՍԵՖ. Հայաստանում ազատազրկված երեխաների թիվը փոքր է
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ