«Ֆեսյբուքը» կստուգի ամենահայտնի օգտատերերի ու գովազդատուների ինքնությունը
«Ֆեյսբուքը» ստուգելու է հանրահայտ էջեր կառավարող և քաղաքականության հետ կապված գովազդային արշավների հեղինակ հանդիսացող մարդկանց ինքնությունը։ tvrain-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Այս քայլերն իրենք իրենցով չեն կանգնեցնի բոլորին, ովքեր փորձում են խախտել օրենքը, բայց նրանց ավելի դժվար կլինի անել այն, ինչ արեցին ռուսները 2016-ի ընտրությունների ժամանակ, և օգտագործել կեղծ հաշիվներ ու գովազդային էջեր։ Ընտրություններին միջամտությունը խնդիր է, որն ավելի մեծ է, քան ցանկացած հարթակ, ևւ մենք աջակցում ենք արդար գովազդի մասին օրենքին: Դա կօգնի բարձրացնել համացանցում ողջ քաղաքական գովազդի նշաձողը»,- գրել է Ցուկերբերգը։
Նախաձեռնությունը կսկսի գործել ԱՄՆ-ում և առաջիկա ամիսներին կտարածվի նաև այլ երկրներում։
Ցուկերբերգը նշել է, որ այն հաշիվները, որոնք չեն կարողանա լիարժեք տեղեկատվություն տրամադրել, չեն կարողանա գովազդ թողարկել։
«Ֆեյսբուքը» նաև կգործարկի գործառույթ, որը թույլ կտա տեսնել բոլոր գովազդային թարմացումները՝ ստեղծված կոնկրետ էջի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Ֆեյսբուքի փոփոխություններից հետո հայաստանյան լրատվական կայքերի մեծ մասի դիտումները նվազել են
- Ցուկերբերգը ներողություն է խնդրում մարդկանց անձնական տվյալների հավաքագրման սկանդալի ու ֆեյսբուքի սխալների համար
- Facebook-ն առաջնահերթությունը կտա տեղական լուրերին
- Facebook-ը պարզաբանել է Քադիրովի էջի արգելափակումը
- Facebook-ը նոր կենտրոնակայան է բացելու Լոնդոնում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ