Լրագրողի աշխատանքին խոչընդոտելու փաստով քրգործ է հարուցվել
Ապրիլի 21-ին «CivilNet.am» լրատվական կայքի լրագրող Անի Գրիգորյանը ՀՀ ոստիկանությանն ահազանգել էր, իսկ ավելի ուշ նաև բացատրություն տվել այն մասին, որ իր լրագրողական պարտականությունները կատարելիս Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում քաղաքացիական հագուստով անձի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը և գողացել են իր բջջային հեռախոսը:
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի ցուցումով դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
- «Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով քրգործ է հարուցվել
- Հարուցվել է քրեական գործ՝ «Հանրային Ռադիո»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առթիվ
- Դատախազությունն ընթացք է տվել հավաքների ժամանակ լրագրողներին խոչընդոտելու դեպքերով ահազանգերին
- Հարուցվել է քրգործ՝ լրագրող Արուս Հակոբյանի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ
- Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան