Թերեզա Մեյին ցանկանում են «վտարել» Օքսֆորդի պատվո տախտակից
Օքսֆորդի համալսարանի ղեկավարությունը պատից հանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկարը։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, պատին կախված էին աշխարհագրության ֆակուլտետի հայտնի շրջանավարտների լուսանկարները։ Բուհի ղեկավարությունը տեղեկացրել է, որ Մեյի նկարը ծածկված էր տարբեր գրառումներով, այդ պատճառով էլ այն հանել են պատից։
Cherwell համալսարանական պարբերականը նշել է, որ բրիտանական կառավարության ղեկավարի դիմանկարի անհետանալուց կարճ ժամանակ առաջ ակտիվիստների խումբը կազմակերպել է «Ոչ բոլոր աշխարհագրագետները» շարժում, որի ներկայացուցիչները պատրաստվում էին դիմել բուհի ղեկավարությանը՝ վարչապետի նկարը պատից հանելու պահանջով։
Ակտիվիստները նշել են, որ ուսումնական հաստատության վարչակազմն ուսանողների հետ չի խորհրդակցել՝ արժե՞ Մեյին ընդգրկել հայտնի շրջանավարտների ցանկում, թե՞ ոչ։ Բացի այդ, նրանք նշել են, որ գործող վարչապետի նկարի գոյությունը կարելի է ընկալել իբրև նրա քաղաքական կուրսին աջակցում։