«Հրապարակ». Դատավորները պատրաստվում են սուր քննադատության ենթարկել ԲԴԽ-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 27-ին դատավորները մտադիր են ընդհանուր ժողով հրավիրել։ Մեր տեղեկություններով՝ մի շարք դատավորներ ելույթներ են պատրաստում, որ սուր քննադատության ենթարկեն Բարձրագույն դատական խորհրդին։ Նրանց զայրացրել է, որ ԲԴԽ-ն առաջխաղացման ցուցակներում ընդգրկում է դատավոր չաշխատած անձանց, այսինքն՝ ոլորտի հնաբնակներին թողած՝ դրսից են մարդ բերում ու միանգամից երկրորդ, երրորդ ատյաններում նշանակում: ԲԴԽ-ում հակառակ կարծիքին են․ կարծում են, որ խոսում է խանդը՝ իրենք առաջ են մղում համեստ, երիտասարդ, լավ կրթություն ստացած գիտնականներին, իսկ դատավորների մի ստվար հատված նորմալ բուհ անգամ չի ավարտել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում