Տնտեսություն 18:46 10/09/2018

Լոլիկի թանկացման պատճառների ու հետևանքների մասին ահազանգում է Դավիթ Պիպոյանը

Երևանյան խանութում մեկ կգ լոլիկի գինը  450-800 դրամ է,  ավելի թանկ էլ, հնարավոր է, գտնենք։ Ավելի էժան պոմիդոր կա մայրաքաղաքի փողոցներում, 250 դրամով կարելի է սալորից մի քիչ մեծ լոլիկ գնել։

Panorama.am-ն  այսօր շրջայց է կատարել մի քանի խանութներում. «Երևան սիթի»-ում մեկ կգ-ն 525 դրամ էր, «Նուռ»-ում՝ 800 դրամ, «Ելակ»-ում՝ 790, «Քարֆուր»-ում երեկ ակցիայով վաճառվել է 699 դրամով։











Դժվար չէ կռահել, մի քանի օր էլ բարձր գինը կպահպանվի, ապա օգնության կհասնի թուրքական կամ վրացական լոլիկը, ինչպես ձմերուկի պարագայում եղավ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ դժգոհ են թե սպառողը, թե արտադրողը։

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի՝ Երևանում անցկացրած հետազոտության ադյունքում  պարզվել է, որ երևանցիների 95 տոկոսն ամեն օր օգտագործում է պոմիդոր, նրանցից շատերն օրական օգտագործում են 380 գրամից ավելի շատ։ Նման գնի պարագայում սպառման ծավալները կնվազեն։

Ո՞րն է նման իրավիճակի պատճառը, ինչպիսի՞ հետևանքների այն կհանգեցնի։  Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը  զրուցել է պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։ Նա համարում է, որ ստեղծված իրավիճակը ապաշնորհ կառավարման արդյունք է, իսկ որ ամենավատն է, ըստ մեր զրուցակցի, գյուղատնտեսության նախարարության ներկայի գործելաոճը չի տարբերվում նախկիններից։

«Խնդիրը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ առումով։ Այն համակարգը, որ մենք ենք ունեցել, երբ  պետության ձեռքերը ծալած է պահում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք։ Եթե մենք այսօր խնդիրներին առարկայական լուծում չտանք, ապա վաղը նույն խնդիրները կշարունակվեն»,-ասաց զրուցակիցը։

Տարբեր երկրների փորձն ուսումնասիրած գիտնականը վկայում է, միջազգային պրակտիկայում պետությունը մասնակցում է ագրոպարենային ապրանքների գների կարգավորմանը։ Այն երկու նպատակ ունի՝ մի կողմից գյուղատնտեսին ապահովել եկամուտ ու կյանքի ռիթմ, մյուս կողմից  ապահովել իրատեսական գին գյուղատնտեսական ապրանքի վրա։

«Այսինքն մի նժարին դրած է գյուղացին, որը պարտադիր եկամուտ պետք է ունենա, եթե չունենա հողը չի մշակի, որը նպաստելու է, որ ավելի շատ հողեր անմշակ լինեն, իսկ դա գյուղատնտեսության չարիքն է, մյուս նժարին էլ սպառողը, որն իրատեսական գնով պետք է ձեռք բերի ապրանքը»,-մանրամասնեց Պիպոյանը։

Հարևան երկրներից գյուղմթերքի ներկրմամբ գնի իջեցումը խնդրի լուծման մեխանիզմ չէ։ Պետք է խնդիրը հասկանալ խորապես ու լուծում տալ, հակառակ դեպքում ոլորտային խնդիրները կշատանան, դժգոհների թիվը՝ նույնպես։ Այս պարագայում պետությունը պետք է հասկանար, թե որն է Հայաստանում արտադրված լոլիկի արժեքն ու իրատեսական գինը։

«Հենց այս պահին Իտալիայի թվերն են իմ առջև։ Այստեղ գյուղատնտեսները բողոքում են, որ պետական միջամտության արդյունքում լոլիկի գինն այնքան է նվազել, որ արտադրողներին ձեռնտու չէ։ Այստեղ մեկ տոննա լոլիկի համար առաջարկում են 87 եվրո՝ դրամային արտահայտությամբ 50 դրամից ցածր թիվ է անում մեկ կգ-ի համար։ Բողոքողները նշում են, որ իրենց վրա ինքնարժեքը 93 եվրո է, մթերումը՝ 87։ Իտալիայում կան հստակ հաշվարկներ, հիմա եթե ինչ-ինչ պայմանների ազդեցությամբ ցածր գնով է մթերվում, պետությունը փոխհատուցում է գյուղացուն, որպեսզի նա հաջորդ տարի էլ գյուղատնտեսությամբ զբաղվի։ Հիմա Հայաստանում պետք է հասկանալ, թե որն է իրատեսական գինը, ինչո՞ւ թանկացավ։ Հնարավոր է մանիպուլյացիա է»,-բացատրեց պարենային իրավունքի մասնագետը։

Հենց մանիպուլյացիաները բացառելու, օբյեկտիվ պատկեր ունենալու համար է, որ տարբեր երկրներում գների վերահսկողությանը, հաշվարկմանը մասնակցում են տարբեր կողմեր՝ արտադրող, վերամշակող, սպառողի շահերի պաշտպան, պետություն։ Հենց այս ձևաչափով քննարկման արդյունքում կոնսենսուով ընդունվում է այնպիսի բանաձև, որ բավարարում է բոլորին։

«Մեր տխրահռչակ նախարարներից մեկը, որ հայտարարում էր, եթե ուզում են գյուղատնտեսությունը զարգանա, քաղաքացին պետք է պատրաստ լինի ավելի բարձր գին վճարել, փաստում է այն մասին, որ նա ոլորտից ընդհանրապես չի հասկանում։ Ձմերուկի օրինակն էլ եկավ դա ապացուցելու։ Այս ոլորտը պրոֆեսիոնալիզմ է պահանջում։ Այն, ինչ իրենց ուղեղում կա, երկրի գյուղատնտեսությունը վերջնականապես կազմաքանդելու է։ Հիմա բողոքում է և գյուղացին, և սպառողը, մինչդեռ պարենային ապահովությունը պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարության անքակտելի մասը»,-ասաց  նա։

Հայաստանում քաղաքացիներն աշխատավարձի մեծ մասը տրամադրում են սննդամթերքին, ձմռան ամիսներին՝ կոմունալ ծախսերին։ Այս պարագայում, ըստ Պիպոյանի, հստակ պիտի հաշվարկվեն այն գործոնները, որոնք ազդել են գնի վրա։ Օրինակ, եթե կարկուտն է եղել, դա նշանակում է որ հակակարկտային քաղաքականությունը պետք է փոխվի ու անցում կատարվի հակակարկտային ցանցերին։ Հիմա ամբողջ աշխարհում գյուղատնտեսության խնդիրները կապվում են կլիմայի փոփոխությունների հետ, գյուղատնտեսությունն ադապտացվում է դրանց, այդպես պետք է արվի նաև Հայաստանում, որպեսզի առարկայական լուծումներ տրվեն։

«Այս տարի ջերմային բարձր ֆոն կար, բայց ի տարբերություն նախորդ տարվա, տեղումներ եղան, բոլորն ասում էին, որ ջրամբարներում ջրի խնդիր չեղավ։ Հիմա եթե պատճառը շոգն է, ապա կան կարկտապաշտպան ցանցեր, որոնք նաև ստվեր են ապահովում։ Պետությունը կարող է օրինակ, սուբսիդավորել այն ձեռք բերելու համար։ Պետք է պետության ուղղորդած ռեսուրսը բերի նրան, որ հաջորդ տարի գյուղատնտեսը եկամուտ ունենա, իսկ սպառողն էլ չտուժի»,-ընդգծեց նա։

Կենտրոնի ղեկավարը հիշեցնում է՝ գյուղատնտեսության նախարարության  անելիքն ագրարային քաղաքականության մշակումն է, հակառակ դեպքում գյուղացիներն ու սպառողները անընդհատ կբողոքեն թե կաթի, թե մսի, թե բանջարեղենի գնից։

«Այն, ինչի մասին ահազանգում էինք տարիներ շարունակ, այսօր տեղի ունեցավ»,-նկատեց նա։

Թե ինչ հետևանքների կհանգեցնի բանջարեղենի, մրգի թանկացումը Պիպոյանը ահազանգում է որպես սննդագետ՝ մարդիկ սկսելու են ավելի շատ ալրային հենքով մթերքներ ուտել՝ մակարոն, կարտոֆիլ, հաց։

«Մարդիկ այս գներով պահածո չեն փակելու, դրա ազդեցությունը կերևա նաև ձմռան ամիսներին։ Մասնավորապես խոցելի խմբերը պաշար չեն կարողանա կուտակել, ինչի հետևանքով օգտագործելու են հատիկեղեն, մակարոն՝ զրկված լինելով վիտամիներով հարուստ սննդից, դրա  մեջ եղած թաղանթանյութից։ Ազգային վիճակագրության ծառայության պաշտոնական տվյալներով, մարդկանց մի ահռելի տոկոս օրական կալորիաների 75 տոկոսը և ավելին ստանում է աշխաջրածիններից, այսինքն՝   էդ մարդիկ միայն մակարոն ու կարտոֆիլ են ուտում, և սա գրանցված է պաշտոնապես։ Նրանք ձմռանը նստելու են մակարոնի, հացաբուլկեղենի,  հացի, փլավեղենի ու հատիկների վրա»,-ահազանգում է մասնագետը։

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Panorama.am-ը ստացավ նաև գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը։ Այն կներկայացնենք քիչ անց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}