ԱԺ-ում մեկնարկել է փոխնախագահների ընտրության քվեարկությունը
«Եթե ես ընտրեի երկու թեկնածուների միջև, այլ հավասար պայմաններում, ես նախապատվություն կտայի կին թեկնածուին, եթե ես ստիպված լինեի ընտրել երկու ուժերի միջև՝ ԲՀԿ և ԼՀԿ, չէի ընտրի ոչ մեկին, քանի որ իմ քաղաքական ուժի ընտրությունը ես վաղուց արել եմ»,- ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտության հարցի քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ այս ընտրություններին մոտենում է բոլորովին այլ տրամաբանությամբ. «Կարծում եմ այստեղ «իմ քայլը» դաշինքի համար այնքան ընտրության հարց չի, որքան քաղաքական դաշտում խմբակցության համար դիրքավորվելու հարց է։ Եվ այս դիրքավորումը պետք է հիմնված լինի հստակ սկզբունքի վրա»։
Ելույթ ունեցավ նաև «Լուսավոր Հայաստան»-ից փոխխոսնակի թեկանածու Մանե Թանդիլյանը, ով խնդրեց. «Ընտրությունը կատարեք ձեզ ձայն տված քաղաքացիների համար: Չկասկածեք ոչ մի րոպե, որ ձայներն ամփոփելուց հետո հաճույքով շնորհավորելու եմ բոլոր ընտրված փոխխոսնակներին»։
Այնուհետև մեկնարկեց խորհրդարանի փոխնախագահների ընտրությունը։ Իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխխոսնակների պաշտոնում առաջադրվել են Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար պայքարում են «Բարգավաճ Հայաստանից» Վահե Էնֆիաջյանն ու «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք կռվում ենք իշխանության հետ, դուք մտնում եք այդ կռվի արանքը. Մարուքյանը՝ ԲՀԿ-ին
- ԱԺ օրակարգում 3-րդ փոխնախագահի հարցն է
- Ես ԲՀԿ-ի հետ կռիվ չունեմ. Մարուքյան
- Մանե Թանդիլյանը ցույց է տվել իր սկզբունքայնությունը. Գորգիսյան
- Առավել ընդդիմադիրը չի որոշվում նրանով, թե ում թոքերի տարողությունն է ավելի մեծ. Նաիրա Զոհրաբյան
- Մանե Թանդիլյանի ընտրությամբ դուք ձեր առաջին քննությունն եք բռնում. Արման Բաբաջանյան
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր