Մենք կռվում ենք իշխանության հետ, դուք մտնում եք այդ կռվի արանքը. Մարուքյանը՝ ԲՀԿ-ին
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում դիմեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
«Երեկ մեր գործընկերների կողմից միտք հնչեց, թե «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ ընդդիմություն է իշխանությանը, բայց դուրս է գալիս ընդդիմություն է «Բարգավաճ Հայաստանին»։ Ես կրկին ուզում եմ փարատել ձեր կասկածները, թե իմ ելույթում, թե պարոն Բաբաջանյանի ելույթում մենք հստակ շեշտադրում կատարեցինք, որ մեր ելույթները ձեզ ուղղված չեն, տրամաբանական կլինի, որ ձեզ ուղղենք, քանի որ դուք ունեք թեկնածու, ելույթներն ուղղված են այն խմբակցությանը, որի ձայներից է կախված, թե ով է ընտրվելու։ Մենք կռվում ենք իշխանության հետ, դուք մտնում եք այդ կռվի արանքը»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի ելույթներից այնպիսի տպավորություն է ստացել, թե ուզում են ասել՝ «բայց ինչից եք որոշել, որ մենք ուզում ենք ԲՀԿ թեկնածուին ընտրել, որ այդպիսի ելույթներ եք ունենում»։
«Ժողովուրդ ջան, ձեր խմբակցությունից կարևոր մարդիկ մի քանի անգամ հարցազրույցներ են տվել և ասել են մենք միաձայն որոշել ենք և պիտի ընտրենք այսպես։ Այսինքն մենք օդից նեք վերցնու՞մ, ինչ կար զարմանալու, կամ եթե տեղյակ չեք, իրար հետ խոսեք, իմացեք»,- ասաց ԼՀԿ պատգամավորը։
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ ասաց. «Քասթինգ-դե ֆիլեն ես չգիտեմ ինչ է, ես չեմ հետևում դրանց, ես Ձեզ ուղղակի կոչ կանեմ, տիկին Զոհրաբյան, մեր ունեցած ելույթներին, որն ուղղված է «Իմ քայլին», չպատասխանել»։
Ինչ վերաբերում է քվեարկությանը, Մարուքյանը հայտնեց, որ իրենք խմբակցությանն ազատ կթողնեն երկու փոխխոսնակների ընտրության հետ կապված, իսկ Թանդիլյանի քվեարկության հետ կապված, ասաց. «Այդ առաջադրումը արհեստական չէ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ օրակարգում 3-րդ փոխնախագահի հարցն է
- Ես ԲՀԿ-ի հետ կռիվ չունեմ. Մարուքյան
- Մանե Թանդիլյանը ցույց է տվել իր սկզբունքայնությունը. Գորգիսյան
- Առավել ընդդիմադիրը չի որոշվում նրանով, թե ում թոքերի տարողությունն է ավելի մեծ. Նաիրա Զոհրաբյան
- Մանե Թանդիլյանի ընտրությամբ դուք ձեր առաջին քննությունն եք բռնում. Արման Բաբաջանյան
- ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը. Լենա Նազարյան
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
- Մարուքյանը կրեդիտ տվեց Միրզոյանին
- Մենք ԱԺ-ում երկրորդ ուժը լինելու հանձնառությունն ու խիզախությունն ունենք. Բաբաջանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը