Ամերիկացիների մեծ մաս Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը չի ընդունում
Ամերիկացիների մեծ մասը (հարցվածների 63 տոկոսը) հավանություն չի տալիս, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփը վարում երկրի արտաքին քաղաքականությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Associated Press-ը, որը հարցում է անցկացրել հետազոտական NORC կենտրոնի հետ համատեղ։ Թրամփի արտաքին քաղաքականությունն աջակցում է հարցվածների 35 տոկոսը։
Բացի այդ, հարցված ամերիկացիների 39 տոկոսն է աջակցում ԱՄՆ զորքը Սիրիայից դուրս բերումը։ 35 տոկոսը հայտարարել են, որ հավանություն չեն տալիս ԱՄՆ մասնակցությանն այլ երկրներում ընթացող պատերազմներին։
Աֆղանստանից զորքերի դուրս բերմանը կողմ է հարցվածների 41 տոկոսը, դեմ՝ 30 տոկոսը։