Սպանության գործով հետախուզվող 19-ամյա երիտասարդը ներկայացել է իրավապահներին
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. 19-ամյա երիտասարդը, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ներկայացել է իրավապահներին։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Մարտի 19-ին՝ ժամը 18:20-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1990 թվականին, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. մարտի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են 8-րդ տուրում
- «Քուին բուրգեր»-ի դիմաց սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 19-ամյա երիտասարդ