Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:42 Աշխարհում
Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ա. Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերն է հանձնել Սլովենիայի նախագահ Բ. Պախորին

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեցլ է իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։ Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ներառյալ՝ երկրում ընթացող բարեփոխումները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործաղությունների վերաբերյալ:
Աղբյուր՝ mfa.am

14:30 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Մովսիսյանը և կենտրոնի աշխատակիցները քննարկել են

տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի հանրային հեռուստաընկերությունների փոխգործակցությանը և մասնագիտական վերապատրաստմանը, տեղեկատվական ասպարեզում մամլո խոսնակների ակտիվ փոխգործակցությանը և ճգնաժամային իրավիճակներում նրանց աշխատանքների համակարգմանը վերաբերող թեմաներ: Ա. Ղուլյանը բարձր է գնահատել հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից տեղեկատվական դաշտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը և նշել ոլորտում առկա բացթողումները:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

14:16 Հայաստան
Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում

Փառատոնի շրջանակում կայանալիք նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին 19:00- ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան ճանաչում վայելող երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը: Կհնչեն ինքնատիպ ջազային ստեղծագործություններ, նոր մշակումներ:
State Jazz Orchestra of Armenia

14:09 Հայաստան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գ. Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի նորանշանակ դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ

Գրիգոր Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-գվատեմալական հարաբերություններում նոր էջ կբացվի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև վստահեցրել է, որ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի ջանքերը կստանան հայկական կողմի աջակցությունը։
Աղբյուր՝ mfa.am

13:40 Արցախ
Արցախի Հանրապետության պետնախարար Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել ու արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ակնկալելով բարեփոխումների նախաձեռնում քաղաքային տրանսպորտի, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտներում, մայրաքաղաքի ճարտարապետա-շինարարական դիմագծի բարելավման, քաղաքացիների հարցադրումներին օպերատիվ, լիարժեք արձագանքելու համակարգի ներդրման ուղղությամբ:
Աղբյուր՝ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

13:21 Հայաստան
Հոկտեմբերի 19-ին 14:30-ից Կապանի դրամատիկական թատրոնում կանցկացվեն վերջերս հրատարակված մի շարք բեսթսելեր գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-տոնավաճառ,

որոնք կուղեկցվեն ելույթների խոսքերով ու երաժշտական համարներով: Նախաձեռնությունն իրականություն են դարձնելու «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Սյուն» գրախանութների ցանցը:
Մասնավորապես, գրքի տոնի շրջանակում տեղի կունենա Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների, Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակի, «Հովհաննես Թումանյան.հոբելյանական ընտրանի՝ նվիրված գրողի 150-ամյակին», «Կանայք Թումանյանի կյանքում», Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքերի շնորհանդեսները:
Edit Print Publishing House

13:00 Հայաստան
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ն. Հակոբյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով անմիջապես կանչվել է շտապօգնություն,

որի կողմից ժամը 03։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

11:00 Աշխարհում
Ֆրանսիայում խոշոր ահաբեկչություն են կանխել

Հանցագործը ծրագրել էր հարձակում իրականացնել Փարիզի ոստիկանության վրա։

18:44 Հայաստան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վ. Լիպակի գլխավորած պատվիրակությանը

Ա. Հարությունյանը վերահաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ասիական զարգացման բանկի միջև արդյունավետ համագործակցության առկայությունը: Կողմերը քննարկել են նախարարության նախաձեռնած բարեփոխումներն ու ռազմավարական ուղղությունները, և ընդգծել, որ այսօր սկիզբ դրված գործընթացները կլինեն երկարաժամկետ և շարունակական։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

17:41 Աշխարհում
Արդարադատության նախարար Ռ. Բադասյանը Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ն. Բելուբեին

Նախարար Բադասյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր մակարդակներում սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել բարեկամ ժողովրդին Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու կապակցությամբ: Ռ. Բադասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահությամբ անցկացված «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին քննարկված հարցերն ու նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15:44 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուրընկալել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Է. Հասեգավային՝ ուղեկցությամբ ՀՀ- ում Ճապոնիայի դեսպան Ջ.Յամադայի

Կաթողիկոսը նշել է, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով՝ կարևոր նկատելով, որ ձևավորված համագործակցությամբ այդ փորձառությունը նպաստի Հայաստանի առաջընթացին: Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորվել է սերտ գործակցություն, որի շնորհիվ Ճապոնիայի իշխանությունների աջակցությամբ Տոկիոյի վերականգնողական ինստիտուտի կողմից մասնագիտական խորհրդատվություն է ապահովվում Մայր Աթոռին հոգևոր-մշակութային արժեքների պահպանության և վերականգնման գործում:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

 

15:17 Հայաստան
ՀՀ- ում Կորեայի նորանշանակ դեսպան Լի Սոկ-Բեն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Կորեայի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի սերտացման և առկա ներուժի իրացման համար։
Աղբյուր՝ mfa.am

14:16 Հայաստան
ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Ս. Պապիկյանը հետևել է 384․3 կմ երկարությամբ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման (Մ2)

միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են 8 շինարարական կազմակերպությունների կողմից։
Նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարար Բագրատ Բադալյանի և ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է պետական ֆինանսավորմամբ վերականգնվող մայրուղու մի շարք շինարարական տեղամասերում իրականացող աշխատանքների ընթացքը, ուսումնասիրել արված հողային աշխատանքները, ջրահեռացման համակարգերի և անվտանգության էլեմենտների տեղադրումը, ճանապարհային հիմքային շերտի և նոր պատվածքի անցկացումը:
Աղբյուր՝ ՏԿԵ նախարարություն

14:04 Աշխարհում
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բելառուսում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի ու միջոցների «Որոնում-2019» զորավարժության ակտիվ փուլին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

13:53 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության ծրագրի շրջանակներում

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա.Ավետիսյանն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր: Փորձագետների խմբի հետ իրականացված այցի շրջանակում հանդիպում է կազմակերպվել զորամասերից մեկի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

13:40 Արցախ
Արցախի Հանրապետության պետնախարար Գ Մարտիրոսյանն աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում է եղել

Բերձորում առողջապահության, քաղաքաշինության և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ Գ. Մարտիրոսյանը ծանոթացել է շրջանային բուժհաստատության ավարտական փուլի աշխատանքներին, հանձնարարականներ տվել որակի խստիվ ապահովման, հետաքրքրվել կահավորման, համապատասխան սարքավորումների ներկրման գործընթացից: Այնուհետև պետական նախարարը Աղավնո համայնքում ծանոթացել է «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի և Արցախի կառավարության միջև կնքված պայմանագրով նոր 12 բնակելի տների շինարարության ընթացքին:
Աղբյուր՝ gov.nkr.am

13:25 Աշխարհում
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը,

որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Մարգարյանի գլխավորությամբ: Կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների և համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել և քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հոդվածներ 230-240-ով ամրագրված դրույթների իրականացմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցերը:
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

13:12 Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը և ամերիկահայ գործարար և բարեգործ Ն.Աֆեյանը կարևորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում,

որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին: Քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման և երկրում նորարարությունների կիրառման հարցեր: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել արհեստական բանականությանը և Հայաստանի` այս ոլորտում առաջատար երկիր դառնալու հնարավորություններին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

10:51 Հայաստան
Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը 80 տարեկան է

ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լ. Մարտիրոսովին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լ. Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում՝ Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և ծառայության համար, մաղթել քաջառողջություն:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:39 Հայաստան
Երևանում մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ Վերափոխելով բանականությունը»` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ամենամյա առանցքային միջոցառման հանդիսավոր բացումը

GIF19-ը բացառիկ հարթակ է, որի նպատակն է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև: GIF19:Transforming Intelligence-ը մեկնարկել է FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

10:17 Հայաստան
ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունն ԱՄՆ դեսպանատանը ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լ. Թրեյսիի հետ քննարկել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի,

զարգացման հնարավորությունների և հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։ Հանդիպումը մաս է կազմում Երևանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։ Ցարդ, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության և Իրանի դեսպանների հետ։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}