Եվրոպայում տարեկան 1400 երեխա է խեղդվում
Դպրոցական ամառային արձակուրդներն ուրախ ժամանակ է, սակայն ծնողներն ու մտերիմները պետք է ուշադիր լինեն ու քայլեր ձեռնարկեն միջոցառումներ երեխաների անվտանգության ապահովման համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն, Եվրոպական տարածաշրջանում տարեկան 5-14 տարեկան 22 երեխա մահանում է ՃՏՊ-ի հետևանքով, իսկ նույն տարիքի ավելի քան 1400 երեխա խեղդվում է։
Ջրահեղձումը երեխաների ու երիտասարդների մահվան տասը հիմնական պատճառներից մեկն է։ Խեղդվողների կեսը մինչև 25 տարեկան են։ Առավել մեծ վտանգի տակ են մինչև հինգ տարեկան երեխաները։
ԱՀԿ ներկայացուցիչները ծնողներին կոչ են անում ճանապահներին արագ չվարել, հիշեցնելով, որ արագությունը շուտ տեղ հասնելը չի երաշխավորում։
Կազմակերպությունը նաև հիշեցնում է ջրում անվտանգության միջոցառումների մասին, կոչ է անում երեխաներին մենակ չթողնել լողավազաններում, գետերում, լճերում, ծովում ու օվկիանոսում։
ԱՀԿ Եվրոպական բաժնի կազմում 53 երկիր է ներառված, բացի Եվրոպա աշխարհամասի երկրներից այնտեղ ներկայացված են նաև Կենտրոնական Ասիայի երկրներն ու Իսրայելը։
Նկատենք, որ Հայաստանում էլ գետերում երեխաների ջրահեղձման դեպքեր հաճախ են գրանցվում։
Հարակից հրապարակումներ`
- 7-ամյա աղջիկը Մարտունի գետում ջրահեղձ է եղել
- Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
- Խաչեն գետում ջրահեղձվել է 16-ամյա պատանի
- 22-ամյա քաղաքացին ջրահեղձ է եղել Սևանում
- «Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձ է եղել 2 մարդ
- Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է եղել
- Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում երեխա է ջրահեղձ եղել
- Սև ծովում հայ է խեղդվել
- Վայոց ձորում 4-ամյա երեխա է ջրահեղձվել
- Այս տարի Սևանա լճում գրանցվել է ջրահեղձման 5 դեպք. ԱԻՆ պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ