Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

11:00 Հայաստան
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները շրջայցի ընթացքում Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք

Քաղաքացիներ Ա.Մ.-ն և Մ.Հ.-ն չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ
լոր։ Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը և 4 հատ լորն առգրավված են։ Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
 

10:39 Աշխարհում
1888 թվականին Բելգիայում առաջին անգամ գեղեցկության մրցույթ է անցկացվել

Հաղթող է ճանաչվել 18- ամյա գվադելուպացին, ով որպես մրցանակ 5 հազար ֆրանկ է ստացել։

18:33 Աշխարհում
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ի. Մուրնիեցեի հետ

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն են հայտնել խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։
Աղբյուր՝ mfa.am
 

18:20 Հայաստան
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվում է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

Ըստ այդմ՝ այն համայնքներում, որտեղ վերականգնվում են կենսական նշանակության ճանապարհներ, սոցիալական նշանակություն ունեցող հանրային օբյեկտների հարակից տարածքներն ապահովվում են ճանապարհային անվտանգության տարրերով, տեղադրվում են արհեստական անհարթություններ, ճանապարհային նշաններ, գծանշվում են հետիոտնային անցումներ։ Այս միջոցառումները կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքներում։ Երթևեկության կարգավորման միջոցառումները համակցվում են համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ։
Աղբյուր՝ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

 

18:14 Հայաստան
BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գ. Գևորգյանի

և Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ի. Արտեմևի գլխավորած պատվիրակությունների միջև: Կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 

18:09 Հայաստան
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա.Քամալյանը

Նիստի ընթացքում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացրած, ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում գինեգործներին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում, այդ թվում` Prodexpo 2019, Prowein 2019, «SCO International Investment and Trade Expo», «La Grande Degustation De Montreal 2019», «China International Import Expo 2019», «EnoExpo 2019, Krakow», «Prowein Dusseldorf 2020» և այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

18:06 Աշխարհում
Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանը

հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ։ Քննարկվել են գործակալության հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր։ 
Կորնել Ֆերուտան իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի հետ փոխգործակցությունը կլինի շարունակական՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական և տեխնիկական համապարփակ աջակցություն ցուցաբերել Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

17:53 Հայաստան
Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցները «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում մասնակցել են

շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։ Կենտրոնում կվերապատրաստվեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից:

17:41 Հայաստան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, տեղափոխվել է հոկտեմբերի 6-9-ը`

Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոն: Ցուցահանդեսն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ: WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 5-9 անց կկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:
Աղբյուր՝ ԱՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու

10:39 Աշխարհում
1905 թվականին այս օրը ծնվել է շվեդ և ամերիկացի կինոդերասանուհի Գրետա Գարբոն

Ռեժիսոր Էրիկ Պետշլերի «Թափառաշրջիկ Պետերը» կարճամետրաժ կինոնկարով (1922) Գարբոն մուտք է գործել կինո, այնուհետև գլխավոր հերոսուհու դերում նկարահանվել ռեժիսոր Մորից Ստիլերի «Գյոստա Բերլինգի առասպելը» կինոժապավենում (1924):

19:16 Հայաստան
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» խնդրահարույց օրինագիծը և դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության զարգացման և հանրային կյանքի սոցիալական խնդիրների վրա: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Քննարկմանը մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հանձնաժողովի նախագահության անդամներ և փորձագետներ։
Հանրային խորհուրդ

 

19:00 Հայաստան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Հ. Բարսեղյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը

Ականավոր գիտնականը և դասախոսը պրոֆեսորներ, պատմաաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր Թադևոս Հակոբյանի և պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Մելիք-Բախշյանի հետ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատության համահեղինակ է, որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։ Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է:
Երևանի պետական համալսարան

 

18:33 Հայաստան
ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսիի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի, Սյունիքի մարզային և Մեղրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվել է

Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրը։ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 510․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Սա Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ․ Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգակարգաբերում» մասնաճյուղում տեղի է ունեցել

ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դ. Մարիասինը։ Լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ ժամանակակից առաջին լաբորատոր համալիրը Հայաստանում հիմնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի շրջանակներում, որին իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

18:06 Հայաստան
ԱԻՆ- ում տեղի է ունեցել «Աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ միգրացիոն հոսքերի կառամարման գործողություններ» թեմայով շտաբային ուսումնավարժության կազմակերպմանը

և անցկացմանը նվիրված աշխատանքային հանդիպում: Միջոցառմանը մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված պետական մարմինների և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: 
Հանդիպման շրջանակներում կայացել է կարծիքների ակտիվ փոխանակում: Առարկայորեն քննարկվել են գործողությունների իրականացման համար պատասխանատու խմբերի կազմը և գերատեսչությունների ներկայացվածությունը, ճամբարային ավանի կառուցվածքը, ստեղծմանը և կառավարմանը առնչվող հարցեր: Դիտարկվել են տրանսպորտային, սննդային, իրային ապահովման և տեղեկատվության տրամադրման հետ կապված խնդիրները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

18:02 Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, վենչուրային ներդրողներ Լ. Ամատին և Բ. Բոումենը քննարկել են հայկական գիտելիքահեն ստարտափ թիմերում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հեռանկարները

Նաիրա Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար առաջնահերթ է ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիության ապահովումը, իսկ բիզնես հրեշտակները և վենչուրային ներդրողներն այդ գործընթացի անբաժանելի մասն են։ Լ. Ամատին և Բ. Բոումենը նշել են, որ օրենսդրական համակարգի բարեփոխումներն ու պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում, ինչի շնորհիվ կարող են նաև ավելանալ նրանց կողմից կատարվող ներդրումները։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 

17:58 Աշխարհում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Մելքումյանը ՌԴ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների Կոմիտեի

և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում բարձրացրել է երկկողմ հարաբերությունների համար մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես խոսվել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ՀԱՊԿ պետություններից մեկի հետ խնդիրներ ունեցող պետություններին զենքի վաճառքի հարցի, ՌԴ տարածքում ՀՀ ազգային վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խոչընդոտների, երրորդ երկրներից ՀՀ ներկրվող ավտոմեքենաների համար արտոնյալ ժամկետի ավարտի, Մեծամորի ատոմակայանի ռեսուրսի երկարաձգման վարկավորման խնդիրների, Վերին Լարսի խնդրի, և մի շարք այլ հարցերի մասին: Հանդիպման ավարտին երկու հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:
ՀՀ Ազգային ժողով

 

17:53 Հայաստան
ՀՀ բնական կերհանդակների տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողովին

մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, պետական այլ մարմինների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


 

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Պատճառն այս է, որ ինձ չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ
17:44 17/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Պատճառն այս է, որ ինձ չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}