Իրանի հետ հաղորդակցության ժամանակավորապես սահմանափակումը երկարաձգել է մինչև մարտի 24-ը
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցության ժամանակավորապես սահմանափակումը երկարաձգել մինչև մարտի 24-ը։
Կառավարության որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «Երկշաբաթյա ժամկետով» բառերը փոխարինել «Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ» բառերով.
2) 1-ին ենթակետում՝
ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն,»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ա1» պարբերությամբ.
«ա1. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի
- Փաշինյան. Հնարավորինս սահմանափակեք դեպի Իտալիա, Թուրքիա ուղևորությունները
- Վերջին օրերին Իրանից օդանավով ՀՀ է տեղափոխվել 130, ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի
- Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը
- Իրանից Երևան հասած բեռնատարի վարորդը ջերմաչափվում էր
- Մաքսային ծառայության աշխատանքների փոփոխություն՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ընթացքում
- Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
- Շուրջ 45 բեռնատար է հատել Իրանի հետ մեր սահմանը, վարորդներն անցել են ուժեղացված հսկողություն
- Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումն ուժի մեջ է մտել