Իշխան Սաղաթելյան. Հայաստանի արժանապատիվ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ կզած առաջնորդի
«Եթե Նիկոլ Փաշինյանը 1 տոկոս արժանապատվություն և ինքնասիրություն ունի, անհապաղ պետք է հեռանա իշխանությունից»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշում է, որ երկիրը պատերազմական դրության մեջ լինելով՝ իրենք այս ընթացքում հրաժարականի հարց չեն դրել։
ՀՅԴ-ական գործիչը կարևորում է 16 կուսակցությունների՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու առաջարկությունը. «Հասկանում էինք, որ այսօրվա քաղաքական իշխանությունը ի վիճակի չէ այս մարտահրավերին դիմագրավելու։
Փորձառություն ունեցող, ճանապարհ անցած, կապեր ունեցող մարդիկ կընդգրկվեին այդ շտաբում քո գլխավորությամբ, կնստեիր սեղանի գլուխ, կղեկավարեիր, այդ մարդիկ պատրաստ էին գալ ու նստել սեղանի կողքերը մեր հայրենիքը փրկելու համար։ Այդ առաջարկը ևս արձագանքի չարժանացավ»։
Ի. Սաղաթելյանի խոսքով, Ն. Փաշինյանի երեկվա ոչ սթափ, անադեկվատ կեցվածքից, հայտարարություններից ակնհայտ էր, որ գնում է սադրանքի։
«Նորից եմ կրկնում, գոնե այս իրավիճակում եթե 1 տոկոս արժանապատվություն ունենա, պետք է հեռանա իշխանությունից, որովհետև Հայաստանի Հանրապետության արժանապատիվ ու հպարտ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ կզած առաջնորդին, թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած ղեկավարին։ Պետք է ինքը հեռանա։ Այլ տարբերակ չկա»,- ասում է ՀՅԴ-ական գործիչը։
Նա նաև պատասխանում է հարցին, թե ի՞նչ հարց է լուծվում Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ։
«Մենք պետք է մեր հայրենիքի բեկորները փրկենք, այս երկիրը վերականգնենք, փորձենք ստեղծված իրավիճակում գործադրել առավելագույն ջանքեր ինչ-որ բաներ փրկելու համար, և չհամաձայնվել այս կապիտուլյացիայի պայմանագրի ամբողջական պայմանների հետ։
Իհարկե, կան լուծումներ։ Բայց, իհարկե, առանց Նիկոլ Փաշինյանի։ Ինքը հանձնող է, ինքը պետություն կառուցող չէ։ Իրանով հնարավոր չէ առաջընթաց ունենալ։ Սա է խնդիրը»,- ասում է Ի. Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է, ստում է ցանկացած առիթով
- Փաշինյանն այս պատերազմի ողջ ընթացքում միշտ մտածել է իր իշխանության պահպանության համար. Իշխան Սաղաթելյան
- Կարեն Բեքարյան. Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր, հապաղելու ժամանակ չունենք
- Արթուր Վանեցյան. Միակ մեղավորը Հայաստանում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է
- Իշխան Սաղաթելյան. 45 օր հայ զինվորը, կամավորը, շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին