Իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի վրա. Ղազինյան
«Սահմանադրությամբ Գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու որևէ ընթացակարգ սահմանված չէ, այսինքն՝ ի սկզբեն առոչինչ գործընթաց է»,- ԱԺ մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկության ու նախագահի քայլերի մասին։
Նրա խոսքով, ժամկետները՝ 3 օր, 5 օր 8 օր, յուրաքանչյուրը վերցնում է օրենքի մի դրույթ ու դրա վրա ժամկետներ կառուցում։ Ա. Ղազինյանն ասաց, որ իշխանությունները փորձեցին նշանակման ընթացակարգը կիրառել նաև ազատման վրա, բայց դա ապօրինի է ու հակասում է Սահմանադրությանը։
«Այլևս իրավական չէ, տեղափոխվել է քաղաքական հարթություն»,- ընդգծեց նա։
Ա. Ղազինյանը նշեց, որ նախագահը Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ մինչև մարտի 8-ը ժամանակ ունի որոշում կայացնելու, կսպասեն մինչ այդ։
«Իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի վրա»,- ասաց իրավաբան Արթուր Ղազինյանը։
Ինչ վերաբերում է այսօր ԱԺ բակում տեղադրված լուսաձայնային նռնակներին, պատուհաններին կանգնած դիպուկահարներին ու մեծ թվով ոստիկաններին, Ա. Ղազինյանն ասաց, որ այդպես Փաշինյանն ընդամենն իրեն է պաշտպանում։
«Ամեն ինչ պայմանավորված է իր անձի խորհրդարանում գտնելու հանգամանքով։ Վախկոտ արարած է, վախեցել է, եկել, փակվել է այս շենքում, 3-4 ավտոբուս ոստիկաններով շրջապատված ամրոց է սարքել, թաքնվել է։ Վախեցել է ուղղակի։ Միշտ է վախենում»։
Հարակից հրապարակումներ`
- Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան
- Այն ինչ-որ մենք ուզում էինք՝ չստացանք, ստացանք՝ կիսատ-պռատ․ Վազգեն Մանուկյան
- Ընդդիմության հանրահավաքը շարունակվում է, սպասում են Արմեն Սարգսյանի որոշմանը
- Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
- Փաշինյանը պետք է երկրորդ անգամ իր մռութին ստանա, մերժվի ԶՈւ-ն գլխատելու իր ծրագրի մեջ. Մանուկյան
- Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
- Արամ Օրբելյան. Հանրապետության նախագահը ( նաև վարչապետը) իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին
- Գոհար Մելոյան. Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել
- Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության
- Նիկոլի հանրահավաքի միակ իմաստը՝ վրեժ մարդկանցից, վրեժ Հայաստանից. Արթուր Ղազինյան