Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններին
Վաղը՝ նոյեմբերի 12-ին, Սլովենիայի Տերեմ Չատեժ առողջարանային բնակավայրում, մեկնարկում են Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները, որոնց մասնակցում են համապատասխանաբար 31 և 39 հավաքականներ: Ինը փուլից բաղկացած մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով:
Ըստ ՀԱՕԿ-ի՝ մեր թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով. կանայք՝ Էլինա Դանիելյան (2450), Աննա Մ․Սարգսյան (2385), Լիլիթ Մկրտչյան (2379), Սուսաննա Գաբոյան (2253), Սիրանուշ Ղուկասյան (2168) և տղամարդիկ՝ Գաբրիել Սարգսյան (2664), Հայկ Մ․Մարտիրոսյան (2624), Ռոբերտ Հովհաննիսյան (2622), Սամվել Տեր-Սահակյան (2615), Հովհաննես Գաբուզյան (2598)։
Առաջնությունը վերջնագիծը կհատի նոյեմբերի 21-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան