Ինչի՞ վրա մենք պետք է կառուցենք մեր տնտեսական հետագա քաղաքականությունը․ Արծվիկ Մինասյան
«Պարտադիր չէ ամեն անգամ դուրս գալ այստեղ և ընդդիմության խոսքը գլխիվայր շուռ տալով հակառակ բաներ ասել, հեչ պարտադիր չի»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և հավելեց․
«Եթե նախկինում վատ բաներ են եղել, դա չի նշանակում, որ պետք է մրցենք՝ այսօր է ավելի շատ բաներ լինում, թե՝ նախկինում։ Մտածենք ինչ անենք, որ վատ բաները չլինեն»։
Արձագանքելով իշխող ուժի պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին՝ նախկինում մարդու իրավունքների խախտումների դեպքերի մասով, Մինասյանը հետևյալ դիտարկումն արեց․
«Երևի տեղեկություններ չունեք, թե ինչ խայտառակ կալանավորումներ են լինում և գիտեք ինչո՞ւ՝ քաղաքական ակցիայի համար։ Հիմա ինչպես պետք է մենք գնանք միջազգային ժողովներին և տեսակետ ներկայացնենք»։
Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա ԱԺ պատգամավորն այն շատ կարևոր համարեց, միաժամանակ ակնկալելով մի քանի հարցերի պատասխան ստանալ․
«Ի վերջո «Օտարերկյա ներդրումների մասին» օրենքը, որը ներդրվել է 90-ականների վերջին, բավականին երկար ժամանակ քննարկվում էր, որպեսզի նոր օրենք ընդունվեր։ Արդյո՞ք նման բան նախատեսվում է։ Եվ երկրորդը՝ առայսօր մենք չունենք տրված գնահատական պատերազմի հետևանքների մասին, ինչպես կարող ենք խոսել զարգացման տեմպերի մասին։ Ի՞նչ տրամաբանությամբ և ինչի՞ վրա մենք պետք է կառուցենք մեր տնտեսական հետագա քաղաքականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել՝ անկախ գնաճից, ուրեմն մենք ունենք մազոխիզմի երևույթ․ Արթուր Խաչատրյան
- Իշխանությունները ունեն բոլորին կալանավորելու վատ ցանկություն․ Արամ Վարդևանյան