Հասարակություն 20:30 01/04/2022 Հայաստան

Անհարմար հարցեր հոգևորականին (մաս 1)

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Ամենադժվարը թերևս հոգևորականին անհարմար հարցեր տալն է, բայց մենք հավաքել ենք մեր ողջ համարձակությունն ու ուղղել դրանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների ու Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին։ Եկեղեցու, հոգևորականների, Աստծո մասին մեր պատկերացումները երբեմն  նույնացվում են, երբեմն հարցը, որ կտայինք Աստծոն, պահանջում ենք պատասխանի հոգևորականը. օրինակ՝ ինչո՞ւ Աստված արդարների կյանքն անփորձանք չի դարձնում, որպեսզի բոլորը շահագրգռվեն և ձգտեն արդարությանը՝ երջանիկ լինելու համար, կամ որ մեղքն է ամենասարսափելին։ Շատ կենցաղային հարցեր էլ են ծագում՝ եթե մարդը բարեգործությունը ցուցադրում է հասարակությանը, արդյո՞ք երկնքում վարձ կունենա, Աստված մարդուն պատժո՞ւմ է իր երկրային կյանքի ընթացքում, կարելի՞ է մինչև ամուսնանալը ապրել սեռական կյանքով՝ զուտ հաճույքի համար, ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին նայում աբորտներին, հակաբեղմնավորիչներն արգելո՞ւմ է եկեղեցին և այլն։

- Ի՞նչն է ամենադժվարը հոգևորականի կյանքում։ Գուցե այն, որ ոչ թե ինքդ քեզ, այլ Աստծուն ես պատկանում։

- Մենք բոլորս էլ Արարիչ Աստծուն ենք պատկանում: Նա է մեր կյանքի տվիչը` պարգևողը, Նրան է պատկանում այս աշխարհում ծնվող ամեն մի մարդու կյանքը: Մենք պարզապես այդ աստվածաշնորհ կյանքի տնտեսներն ենք:Մեզ տրված բանականությամբ և անձնիշխանությամբ մեզանից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքը: Եվ այդ կյանքի ընթացքում մենք հարատև ընտրում ենք ու պայքարում`մնալով կամ Աստծունը, կամ էլ՝ մեր  «Ես»-ի ստրուկը:Տիրոջը պատկանելը միմիայն երանություն է և ամենայն դյուրություն: Այդ գիտակցված պատկանելության ժամանակ աստվածային ու մարդկային կամքը սքանչելիորեն նույնականանում են, մարդ արարածը լուսավորվում ու զորանում է աստվածային շնորհներով` ձեռք բերելով կարողություն և իրական, ճշմարիտ, անսահման ազատություն: Եվ այսպես մարդն իր ինքնիշխան կամքով ու առավել ազատությամբ ծառայում է ոչ միայն իր սեփական անձի, այլև մերձավորների` բոլորի բարիքին, բարօրությանն ու փրկությանը:

Թերևս հոգևորականի կյանքում ամենադժվարը հենց այն է, երբ հասարակության, համայնքի կյանքում ի վերջո մնում են, կան այնպիսի անձեր, ովքեր ստրկացած իրենց մոլի կրքերից՝ հոգևոր ու նյութական ավեր են գործում, առկա են այնպիսի երևույթներ, որոնք , ըստ առաքյալի վկայության՝ «ողջ զանգվածն են ապականում»: Սակայն որոշ է`ամեն դժվարություն, նեղություն, չարչարանք, արգելք ի չիք են լինում, հաղթահարվում են հոգևորականի աստվածաշաղախ և բոլորանվեր ծառայությամբ:       

- Ինչպե՞ս դառնալ հոգևորական, ի՞նչ ճանապարհ եք անցել Դուք։
-Դեպի հոգևոր ասպարեզ տարբեր ճանապարհներ կան, սակայն հոգևորականի ծառայություն և առաքելություն ստանձնելու համար մեկ միջոց, դուռ կա` Ճեմարան, ճեմարանական կրթություն: Հայ հոգևորականն անպայմանորեն պետք է կրթվի և դաստիարակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դպրոցում` Սբ Գրիգոր Լուսավորչի, Սբ Սահակ Պարթևի և Սբ Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած Ճեմարանում: Միայն այստեղ կերտված, այս դպրոցի գաղափարախոսությամբ ձևավորված անհատականությունը պետք է և կարող է կոչվել հոգևոր ծառայության:Անսահման երջանիկ եմ և հանապազ փառաբանում եմ մեր Տիրոջը, որ թույլ չտվեց մնամ ու կորսվեմ պատանեկան հասակին բնորոշ հոգեմտավոր հորձանուտում (իսկ դրա հավանականությունն իրական էր):

Դպրոցի ավարտական դասարանում Վերին տեսչությունը, աստվածային նախախնամությունն ինձ ուղղորդեց դեպ հոգևոր ասպարեզ. թե՛ դավանանքի, թե՛ գաղափարական առումներով սխալ ճանապարհով չառաջնորդվեցի, այլ գտա Ազգիս ոգեկանության ակունքը, հոգեմտավոր ճշմարտությունը և դարձա հարազատ զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: Հակառակ այն իրողության, որ որևէ թելով կապված չէի եկեղեցական-համայնքային կյանքին, եկեղեցու սուրբ խորանին չէի ծառայում, շփում չունեի հոգևոր դասի հետ` տասներորդ դասարանցուս մի գործնական այցելությունը (ընկերակցությամբ շնորհալի գեղանկարիչ Վահան Ղարիբյանի) Սուրբ Էջմիածին, հիմքը հանդիսացավ իմ դարձի և հոգևոր ասպարեզ մուտք գործելու վճռի: Առաջին հոգևորականներից մեկը, ում հետ շփվելու հնարավորությունն ու բարեբախտությունն ունեցա ներկայիս Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետն էր, այն ժամանակ` Արարատյան հայրապետական թեմի բարեխնամ, բազմարդյուն առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոսը:

Ահա, այսպես մի քանի ամիս Երևանի Սբ Սարգիս և այլ եկեղեցիներ հաճախեցի՝  մասնակցելով արարողություններին, տանն ու գրադարաններում անհագաբար հոգևոր գրականություն ընթերցեցի, ծնողներիս օգնությամբ (ովքեր թեև դեմ էին իմ Ճեմարան գնալուն) մասնավոր ուսուցչի մոտ երգեցողության մեջ վարժվեցի, և երբ եկավ ժամանակը՝ դիմեցի և մասնակցեցի Հոգևոր ճեմարանի ընդունելության քննություններին: Դպրոցից` Ճեմարան, ընդառաջ աստվածային կանչին`ինքնակամ ընտրություն և գիտակցված հանձնառություն հոգևորականի ծառայության ու առաքելության ստանձնման. ահավասիկ իմ ճանապարհը, որը վեցամյա կրթությունից ու դաստիարակությունից հետո պսակվեց քահանայական սուրբ ձեռնադրությամբ և օծմամբ: Այլևս 20 տարի է, որ իմ համեստ ծառայությունն եմ իրականացնում պաշտելի Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Շնորհազարդ Հայրապետի Աջի հովանու ներքո:

- Ս. Պողոս առաքյալի թղթում ասվում է, թե ի՞նչ է սերը: Դուք ինչպես կմեկնեք այն։
-Սերն այն ուժն է, որից պայթում ու ծնվում է կյանքը, խոսքը, գործը: Սերն այն զորությունն է, որով Աստված մարդանում է, իսկ մարդն աստվածանում: Հարկավ, այս կենսական ու կենսապարգև զգացմունքի մասին խոսել են բոլոր ժամանակներում, բոլոր կրոններում, տարբեր փիլիսոփայություններ բանաձևել ու դասակարգել են սերը: Բնականաբար, որևէ նոր խոսք, մեկնություն նախորդ բոլորի կրկնությունն է լինելու: Ընդամենը կհնչեցնեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանը. «Սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ. 34-35):

Մեզ մնում է միայն, որ ամենայն արթնամտությամբ անդադար ընթերցենք և իրականում ապրենք սիրո մասին Սբ Պողոս առաքյալի հայտնի խոսքը, որը Տիրոջ պատվիրանի սքանչելի մեկնաբանությունն է. առաքյալը սերը դիտարկում է մարդկային փոխհարաբերությունների տեսանկյունից` թե միջանձնային, թե ընկերային` հասարակական տիրույթում: Եվ միայն ավետարանական այս սերը կարող է մեզ խաղաղ ու բարվոք ապրեցնել այս աշխարհում և արժանացնել հավիտենական կյանքին: Մեր անձի ողջ զորությամբ միշտ սիրենք Արարիչ Աստծուն, միշտ սիրենք միմյանց սուրբ սրտով, միշտ սիրենք մեր Հայրենի աշխարհը, մեր ողջ հոգևոր ու նյութական ժառանգությունը: Թող այդ սերը լինի անպայմանավոր, անշահախնդիր:

- Աստված սեր է՝ միմիայն սեր, քանի որ «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, անձրև է բերում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45): Ավելի պարզ ասած՝ մեղավորների հետ պատահածն արդարների հետ էլ կարող է պատահել: Ինչո՞ւ Աստված արդարների կյանքն անփորձանք չի դարձնում, որպեսզի բոլորը շահագրգռվեն և ձգտեն արդարությանը՝ երջանիկ լինելու համար։
-Աստված մարդուն ստեղծել է Իր իսկ պատկերով ու նմանությամբ, այսինքն` այդ պատկերն ու նմանությունն արտահայտվում են մեր բանականությամբ, ազատ կամքով և անմահությամբ: Ըստ քրիստոնեական աստվածաբանության, սկզբնական մեղքի հետևանքով` որպես պատվիրանազանցության արդար հատուցում, մարդը դարձավ մահկանացու`մարմինն անշնչացավ, մեռավ ու քայքայվեց, սակայն հոգով շարունակեց մնալ անմահ: Եվ միայն Քրիստոսի փրկագործությամբ ադամորդին նորեն արժանացավ հոգով ու մարմնով հարություն առնելուն և անմահանալուն. «Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան` յուրաքանչյուրն իր հերթին. նախ` Քրիստոս, և ապա` քրիստոսականները` նրա գալստյանը»,- այսպես է ուսուցանում մեզ Սբ Պողոս առաքյալը: Հետևաբար, մարդը լինելով բանական, ինքնիշխան և ունենալով ազատ գործելու հնարավորություն` ինքնուրույնաբար է կերտում իր անձն ու կյանքը` բարի ու արդար, կամ չար ու անօրեն:

Աստվածային նախախնամության մեջ ենք բոլորս, ամենքս էլ կոչված ենք փրկության, սակայն յուրաքանչյուրը պետք է մղի իր հավատքի բարի պատերազմը`կատարելով հավատո բարի գործերը և այդպես վաստակելով Երկնքում իր վարձը: Այո, Ամենաբարի Աստված ամեն մեկին տարբեր կերպ առաջնորդում է դեպի փրկություն, զորացնում է աստվածային շնորհներով ու պաշտպանում Իր ամենազոր Աջով, սակայն աստվածային արդարությունը երբեք չի բռնանում ու սահմանափակում մարդու ազատությունը` լինի նա արդար կամ մեղավոր: Ուստի, եթե մեղավորներին իրենց մեղսագործություններն են փորձանքի ու կորստյան մատնում, ապա արդարներին էլ զանազան փորձություններն են ցկյանս հետապնդում, որպեսզի նրանք, Տիրոջով սպառազինված, հաղթահարեն այդ ամենը հօրինակ և ի խրախույս մեղավորների ու թուլակամների և այդպես առատացնեն Երկնքում իրենց վարձը: Եվ, վերջապես, շահագրգռության և ձգտման համար կա մեկ հռչակավոր միջոց` մեր առջև են աստվածային պատվիրանները, Տիրոջ կամքը և մատնանշած ճշմարիտ ճանապարհը` հայտնված ու սահմանված Աստվածաշունչ մատյանով: Անհրաժեշտ է անընդմիջաբար սերտել Աստվածաշունչը և այդպես իմաստնացած ու գոտեպնդված` հաղթականորեն վարել հավատո բարի պատերազմը, որն ամենօրյա է:

-Ինչո՞ւ է մեր Հայ Եկեղեցին սովորեցնում քահանաներին դիմել՝ ասելով «Տեր Հայր»: Միթե Տեր և Հայր կոչվելու իրավունքը միայն Աստծունը չէ՞:
-«Տեր»-ը և «Հայր»-ը հոգևորականների անվան առջև դրվող հարգական մակդիրներ են, որոնցով նաև կազմվում են նրանց դիմելաձևերը` «Տեր Հայր», «Հայր Սուրբ», «Սրբազան Հայր» կամ «Վեհափառ Տեր»: Այո, Աստվածաշունչ մատյանը մեզ ուսուցանում է, որ Աստված է միակ Տերը, իսկ Սուրբ Ավետարանը պատվիրում է, որ որևէ մեկին ուսուցիչ և հայր չկոչենք: Սակայն այս ամենը պետք է մեկնաբանել և հասկանալ Սուրբ Գրքի տվյալ համատեքստում և կտրելով բնավ չընդհանրացնել, ինչպես վարվել ու վարվում են անցյալի ու մերօրյա աղանդավորները (որոնք տալիս են Աստվածաշնչի, միանշանակ, սխալ և կործանարար մեկնություններ): Քրիստոսի խոսքը հստակ է և ուղղված էր Իր ժամանակների հրեական հասարակության մեջ գործող օրենսգետներին ու փարիսեցիներին, որոնք, քահանաներ չլինելով և նույնիսկ ղևտացիների քահանայական սերնդից չսերելով, իրենք իրենց մեծարել ու հռչակել էին ժողովրդի ուսուցիչներ և կամայականորեն մեկնաբանելով Աստծո օրենքը` ուսուցանում ու խրատում էին հրեա ժողովրդին:

Ի վերջո, Աստված այն իմաստով է միակ Տերը, Ուսուցիչը և Հայրն անվանվում, որով Նա է ակունքը, «որից իր անունն է ստանում ամեն ազգատոհմ երկնքում և երկրի վրա» (Եփես. Գ., 15): Այսպիսով, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, ովքեր սուրբ ձեռնադրությամբ և օծմամբ օժտվել են աստվածային և երկնային շնորհներով` մարմնավորելով Քրիստոսի քահանայական իշխանությունը, քարոզում, ուսուցանում և խրատում են ոչ թե իրենց սեփական, մարդկածին ուսմունքը, այլ՝ Տեր Հիսուս Քրիստոսի ավանդած և Նրանից փոխառված աստվածային վարդապետությունը: Հետևաբար, ինչպես առաքյալները, այնպես էլ նրանց անմիջական հաջորդները` հոգևորականները կոչվում են «վարդապետներ (ուսուցիչներ)», «հայրեր» և «դաստիարակներ»: Եվ այս ամենի համար հիմք է ծառայում նույն Աստվածաշունչ մատյանը, որը, ինքնին, չի կարող ինքն իրեն հակասել: Այսպես, մեկ օրինակ հիշատակենք` Սբ Պողոս առաքյալն ասում է. «Թեպետ և բյուր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ` բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսի Ավետարանով ես ծնեցի ձեզ» (Ա. Կորնթ. Դ. 15): Արդարև, առաքյալն իրեն համարում է իր իսկ քարոզչությամբ դարձի եկած, մկրտված ու լուսավորված կորնթացիների հայրը, միաժամանակ Սբ Պողոսը ճանաչում ու ընդունում է նրանց շատ ուսուցիչների` իրենց դաստիարակները լինելու իրավունքը: Ի վերջո, եթե բառացի ընկալենք Տիրոջ խոսքը` «երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք», այդ ժամ նույնիսկ չենք կարող նաև մեր ծնողին հայր անվանել: Ուստի, որոշ է, որ Տերունի խոսքի բառացի հասկացումն անհեթեթ է:

- Ինչո՞ւ են Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոչում «Տեր, Տեր»:
-Ինչպես արդեն նշեցինք մեր խոսքում` «Տեր»-ը հարգական մակդիր է, սակայն այն միաժամանակ աստվածաբանական եզր է` տերմին. «Տեր»-ը խորհրդանիշ է տվյալ անձի քահանայական ձեռնադրության և օծման, նվիրապետական այդ աստիճանն ունենալու: Եվ որովհետև Հայոց Եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրված անձը (ով այլևս ուներ քահանայակ կարգ) վերստին ձեռնադրվում և գլխի գագաթից Սրբալույս Մյուռոնով օծվում է` դառնալով քահանայապետ և եպիսկոպոսապետ, Օծյալ Հայրապետ, որպես այդ բարձրագույն նվիրապետական աստիճանի խորհրդանիշ նրա տիտղոսում հավելվում է ևս մեկ «Տեր», որով Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվանունը ձևակերպվում է այսպես` «Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր...»: Եվ, վերջապես, «Տեր» եզրը նշանակ է այն բանի, որ քահանայական կարգն ունի աստվածային ծագում ու պատկանելություն և տվյալ անձի քահանայությունը ոչ թե իրենից կամ մարդկանցից է շնորհված, այլ` Տիրոջից. «Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես որ` Ահարոնը» (Եբր. Դ. 4),- ուսուցանում է Սբ Պողոս առաքյալը:

-Ի՞նչ են խորհրդանշում թեմի առաջնորդի գավազանի երկու օձերը: Եվ առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգևորականներն ունեն:
-Հայոց Եկեղեցում գավազան շնորհվում է վարդապետին: Վարդապետությունը գիտական կոչում է, որին այսօր արժանանում են կուսակրոն քահանաները` աբեղաները գիտական աշխատություն հեղինակելով և հաջողապես պաշտպանելով: Վարդապետի գավազանն օձագլուխ է, միմյանց նայող երկու օձ: Նշենք, որ գավազան կրելու իշխանություն ունեն նաև ծայրագույն վարդապետները, եպիսկոպոսները, կաթողիկոսը:Եթե թեմակալ առաջնորդը վարդապետ է, ապա նա, բնականաբար, կրում է իր օձագլուխ գավազանը, իսկ եթե առաջնորդը եպիսկոպոս է` նա կրում է եպիսկոպոսական գավազան, որի գլխամասը հիմնականում կորանում և դեպի ներս է գալարվում: Առհասարակ եպիսկոպոսական գավազանն ունի բուսածաղկային ոճավորում:Հարկավ, օձը` որպես խորհրդանիշ հանդես է եկել տակավին նախաքրիստոնեական շրջանի տարբեր մշակույթներում: Սակայն մենք այն կներկայացնենք ըստ քրիստոնեական ընկալման:

Իսկ այս ընկալումը,  բնական է, որ իր մեջ կներառի նաև որոշ մեկնաբանական տարրեր նախաքրիստոնեական շրջանից: Այսպես, օձագլուխ գավազանը նախ և առաջ հիշեցնում է անապատում Մովսես մարգարեի բարձրացրած պղնձե օձը, որը դառնում էր փրկության պատճառ թունավոր օձերից խայթվող հրեաների համար, քանի որ նրանք իրենց հայացքը հառում էին այդ մետաղյա օձին: Իսկ հինկտակարանյան պղնձե օձը խորհրդանիշն էր մարդեղացյալ Աստծո Խոսքի` Հիսուս Քրիստոսի, Ով գամվեց խաչին և բարձրացվեց Գողգոթայում, որպեսզի մեղքի ու մահվան թույնով խայթվող մարդիկ իրենց հայացքն ուղղեն Փրկչին և Նրանով արժանանան հավիտենական կյանքին. «Ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. ԺԱ. 25), այլև` «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ` ինձանով» (Հովհ. ԺԴ. 6), - վկայում է Քրիստոս Աստված: Ըստ Տիրոջ խոսքի, օձը խորհրդանիշ է իմաստության ու խորագիտության («խորագետ եղեք օձերի պես»), և որովհետև վարդապետները շնորհիվ իրենց  հարատև գիտական պատրաստության` որպես հավատքի, հոգևոր ուսուցիչներ քարոզում են աստվածային իմաստությունը, մեկնաբանում են Աստվածաշունչ մատյանը, ուսուցանում են Սբ Եկեղեցու վարդապետությունը, խրատում և ուղղության են կոչում մեղավորներին ու մոլորյալներին, ուստի նրանք` ի նշան իրենց գիտական կոչման, քարոզելու և ուսուցանելու իշխանության կրում են օձագլուխ գավազան:

-Ի՞նչ է համբերությունը և մարդ ինչպե՞ս այն ձեռք բերի:
-Համբերությունն առաքինություն է, որը կենսական նշանակություն ունի անհատի կյանքում, մարդկային փոխհարաբերություններում՝ բոլոր առումներով: Համբերության շնորհիվ է, որ քրիստոնյա հավատացյալը հասնում է հավիտենական փրկության. «Ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»,- վկայում է մեր Տերը` Հիսուս Քրիստոս: Երկինքն ու երկիրը, բնությունն իր ամբողջությամբ մարդուն համբերություն են սովորեցնում: Այդուհանդերձ, մեծ դժվարություն է լինել համբերատար ու մնալ համբերության մեջ: Սակայն համերաշխության, խաղաղության, միության, ամենայն հաջողությանց ու հաղթանակների գրավականն էլ հենց համբերությունն է, գիտակցված համբերությունը, այն համբերությունը, որը ոչ թե անգործության, ծուլության ու մեղկության է մատնում, այլ` հարատև աշխատանքի, փոքր արարումների, ձեռքբերումների, որոնք, անկասկած, կարող են դառնալ սերմը մեծագործությունների, նվաճումների: Եվ, սակայն, պետք է քաջ գիտակցել` համբերության առաքինությունը երբեք չի նշանակում, որ չպետք է պայքարել չարիքի դեմ, արատավոր բարքերի ու երևույթների դեմ: Համբերությունը բնավ անտարբերություն և մոլոր հանդուրժողականություն չէ:

Համբերությամբ զինված հարկավոր է հետևողական կերպով գործել, որ ամենուր, կյանքի բոլոր ասպարեզներում հաղթանակեն առաքինություններն ու առատանան առաքինական գործերը:Իսկ համբերությամբ մենք կօժտվենք, կզորանանք, երբ մեր սրտում լիառատ լինի սերը, ունենանք ինքնաճանաչողություն և պատասխանատվության բարձր գիտակցություն, կարեկցենք ու անհրաժեշտաբար լինենք ներողամիտ: Ինչպես ամեն աշխատանք պահանջում է ջանք ու եռանդ, քրտինք ու հոգնություն, նույնպես էլ` համբերության առաքինության մեջ հառաջադիմելը: Եվ այդ ճանապարհին սոսկ մեր մարդկային ուժն ու կարողությունը բավարար չեն. մենք կարիք ունենք աստվածային օգնության ու զորության: Մեր հանապազօրյա աղոթքով, այո, մենք կստանանք Տիրոջ օժանդակությունը և կծաղկի ու կպտղավորվի մեր համբերությունը:

-Հայ Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը: Արևմուտքում կան եկեղեցիներ, ուր դա հնարավոր է:
-Աստվածաշունչ մատյանը, առաքելական և եկեղեցական սրբազան ավանդությունը կնոջ քահանայագործության և ոչ մի օրինակ չեն տալիս: Սուրբ Եկեղեցու քահանայական կարգը բացառապես շնորհվում է արանց: Այսօր, այո, որոշ բողոքական կրոնական կազմակերպություններ կնոջը ձեռնադրել են քահանա ու եպիսկոպոս: Անհիմն և անընդունելի երույթ է՝ ամբողջովին հակառակ Քրիստոսի Ընդհանրական Սուրբ Եկեղեցու ավանդությանն ու վարդապետությանը:Կինն իր կարևոր տեղն ունի Եկեղեցում, նաև հոգևոր ծառայություն իրականացնելու առումով: Դեռ առաքելական շրջանից կանայք ակտիվ մասնակցություն են ունեցել քրիստոնեական հավատքի քարոզչության, հոգևոր դաստիարակության գործում: Միշտ պետք է հիշել այն փաստը, որ Քրիստոսի հարության ավետիսն առաքյալներին առաջինը փոխանցեցին կանայք: Ժամանակի ընթացքում ձևավորվեցին նաև կուսանոցներ, և կինը հնարավորություն ունեցավ ոչ միայն գործնականապես մասնակցելու աստվածպաշտության կարգին, այլև եկեղեցական համընդհանուր հավանությամբ միանձնուհիներին շնորհվեց սարկավագական աստիճան, որով կինը սուրբ խորան բարձրանալու և Սբ Սեղանին սպասավորելու հնարավորությունն ունեցավ: Ինչպես անցյալում, այսօր և միշտ կինն իրականացնում է մեծագույն ծառայություն ի փառս Աստծո և ի պայծառություն Սուրբ Եկեղեցու: Վայելուչ և պատշաճ է, որ կինը գործում է եկեղեցական-համայնքային կյանքում՝ որպես ուսուցիչ, դաստիարակ, որպես սոցիալական ծառայող, որպես ծխական ու թեմական կառույցի պաշտոնյա, ի վերջո՝ որպես քահանայի կին: Ուստի, երբեք պետք չէ ընկնել մոլորության մեջ և այդպես մեղանչել աստվածային ճշմարտության դեմ:

-Արդյո՞ք միայն վարդապետները կարող են լինել կուսակրոն, թե յուրաքանչյուր քահանա` իր ցանկությամբ:
-Կուսակրոնության ուխտ կատարելու կամ ամուսնանալու որոշումը տվյալ անձը՝ ճեմարանականը կայացնում է նախքան քահանայական ձեռնադրությունն ու օծումը: Երբեմն այդ ընտրության, որոշման համար տարիներ են պահանջվում, քանի որ, բնական է, անձը կարող է շուտով չկողմնորոշվել: Եվ նա, ով վճռում է կուսակրոնության ուխտ կատարել՝ քահանայական ձեռնադրությունից և օծումից հետո ուխտագիր է ստորագրում՝ զինվորագրվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը, այնուհետև կատարվում է վեղարի տվչություն: Վեղարը՝ կուսակրոն հոգևորականի գլխի ծածկոցը խորհրդանշում է նրա ուխտը և ամբողջական ընծայումը Աստծուն, աստվածային գործին և Եկեղեցու առաքելությանը:Եկեղեցու պատմության մեջ, այո, եղել են և լինում են դեպքեր, երբ ամուսնացյալ քահանաներ նույնպես՝ որոշ կանոնական հանգամանքներով  պայմանավորված, բացառապես եկեղեցական բարձրագույն հոգևոր իշխանության վճռով կուսակրոնության ուխտ կատարելու իրավունք են ունենում, վեղար են ստանում և վարդապետական կոչման արժանանալու հնարավորություն են ունենում: Իսկ հոգևոր բարձրագույն իշխանությունն իր որևէ վճռի կայացման ժամանակ միմիայն առաջնորդվում է սրբազան ավանդության պահպանմամբ և Սուրբ Եկեղեցու նվիրական շահերով:

(Շարունակելի)
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}