Մշակույթ 09:18 05/09/2022 Հայաստան

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ՝ հոգևորից մինչև ժամանակակից, ջազից մինչև ռոք

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի  հովանավոր օրհնությամբ 2016 թվականին ստեղծվել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ կատարող երգչախումբն այժմ պատրաստվում է Երևանում սեպտեմբերի 7-ին կայանալիք Starmus VI փառատոնի շրջանակներում իրականացվող Another World համերգին։ Տավուշցի երեխաներն ու պատանիները ելույթ են ունենալու աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի հետ, ով անհամբերությամբ է սպասում նրանց հետ հանդիպմանը։

Panorama.am-ը զրուցել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանի հետ՝  առաջիկա համերգի մասին և ոչ միայն։

Panorama.am- Ի՞նչ տարիքի երեխաներ են ընդգրկված երգչախմբում և ի՞նչ ստեղծագործություններ են կատարում։  

Մարիա Գալստյան - 8-18 տարեկանների մանկապատանեկան երգչախումբ է։ Ծրագիրը բավականին բազմաբովանդակ է՝ սկսած հոգևորից՝ 5-րդ դարից, մինչև մեր օրեր։ Երգացանկում ունենք հոգևոր մոնոդիկ ստեղծագործություններ, այս ժանրում դրանց ժամանակակից բազմաձայն մշակումներ և աշխարհիկ ստեղծագործություններ՝ սկսած արևմտաեվրոպական դասականներից մինչև հանրամատչելի  ստեղծագործություններ։ Ժանրային, ոճային առումով՝ դասականից մինչև ջազ, բլյուզ, ռոք։ Մեզ համար նաև անչափ կարևոր և պատասխանատու է երեխաների մասնակցությունը տաղավար տոների Պատարագներին։ Առաջիկայում մենք կունենանք ուխտագնացություններ Տավուշի սահմանամերձ գոտի և կձայնագրենք շարականներ։

Panorama.am- Տավուշը սահմանամերձ մարզ է։ Արդյո՞ք այդ փաստն ինչ-որ կերպ ազդում է երեխաների՝ կրթության, առօրյայի, նաև հետաքրքրությունների վրա։

Մարիա Գալստյան - Երգչախումբն աշխատում է Տավուշի թեմի առաջնորդարանին կից, փորձասենյակը գտնվում է թեմի առաջնորդարանում՝ Իջևանում։ Երեխաներն ակտիվ, բուռն գործունեությամբ են զբաղվում՝ թե՛ կրթական, թե՛ սոցիալական, թե՛ արշավային, ապրում են իրենց քաղաքով, գյուղով, սրտացավ են իրենց համայնքի, միջավայրի, ընկերության հանդեպ, ամուր ոտքերի վրա են կանգնած։ Ըստ իս՝ իրենք են հենց Տավուշի մարզի դեսպանները, ներկայացուցիչները։ Դրա վառ ապացույցը նրանց ակտիվ գործունեությունն է, որ իրենք ծավալում են։ Նաև գյուղերից ունենք երեխաներ։ Երեխա ունենք, ում հայրիկն ամեն շաբաթ մեքենայով 23 կմ կտրում-անցնում է ու բերում Իջևան՝ երգչախմբի փորձերին մասնակցելու համար։ 

Panorama.am-Շա՞տ են ցանկացողները շարունակելու կրթությունը հենց այս ուղղությամբ։

Մարիա Գալստյան - Դա իրենց որոշումն է։ Իմ աշխատանքն է նրանց ժամանադրել գեղեցիկի հետ, հաղորդակից դարձնել խմբերգային արվեստին, նրա մտածողությանը, որը շատ բազմաշերտ է և համայնքային մտածողություն է ձևավորում, երեխաների մոտ սթրեսակայունություն է ապահովում, մի շարք ստեղծածար և հիմնարար հմտություններ ու կարողություններ է զարգացնում։

Զավեշտալի մի բան պատմեմ. փորձի ժամանակ խոսակցություն եղավ մասնագիտութունների ընտրության հարցով։ Երգչախումբը 42 հոգուց է բաղկացած, 17 հոգի ձեռք բարձրացրեցին ու ասացին, որ ուզում եմ խմբավար դառնալ։ Ինձ համար ոգևորիչ էր, միաժամանակ՝ զարմանալի։ Ես շատ ուրախ կլինեմ իրենց հետագա հաջողությունների համար՝ ինչ մասնագիտություն էլ ընտրեն երեխաները, ես կողջունեմ․ կարևորը նրանց արմատները շատ կայուն են, տավուշյան են, տահույսյան են, ինչպես մեր թեմն է ներկայանում երեք հատկանաշական խոսուն անուններով՝ Տավուշ-ՏաՀույս-ՏաՈւժ։ Այս գաղափարական երեք արտահայտությունները վառ ապացույցն են նրա, որ երեխաների արմատները շատ պինդ են, գլուխը շատ առողջ, քանի որ մեր առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի  օրհնությամբ՝ մեր ճանապարհն ուղիղ է, դրանց պտուղները մենք ճաշակում ենք։

Panorama.am - Երգչախումբը Հայաստանում, արտերկրում համերգներ ծրագրո՞ւմ է։

Մարիա Գալստյան- Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել։ Մեզ համար անակնկալ էր մեր կատարմամբ Queen-ի երգերը լույսի արագությամբ ողջ համացանցով տարածվելը, աշխարհահռչակ մեգաաստղ Բրայան Մեյի հետ մեր հետադարձ կապը։ Իրոք, շատ ոգևորիչ է այդ ամենը։ Մենք համատեղ ելույթով կմասնակցենք սեպտեմբերի 7-ին կայանալիք Another World համերգային ծրագրին։ Դրան ենք նախապատրաստվում։ 

Panorama.am- Կխոսե՞ք այդ համերգի մասին։ Առաջարկն ո՞ւմ կողմից է եղել։  Հիշենք, որ աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն իր ինստագրամյան էջում հրապարակել էր Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը և նշել, որ անհամբեր  սպասում է իր առաջին այցին Հայաստան։

Մարիա Գալստյան- Այնքան սահուն ստացվեց ամեն բան։ Երբ Բրայան Մեյը ցանկություն էր հայտնել գալու Տավուշ և ծանոթանալու երգչախմբի հետ, բանավոր քննարկման ժամանակ STARMUS գիտության և արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի միջոցով հայտնեցինք, որ լավ կլինի համատեղ ելույթ իրականացնել, բացի Բրայան Մեյի փորձի փոխանցումից։ Բրայան Մեյը շատ անակնկալ կերպով ասել էր, որ ուզում է նաև «We Will Rock You»-ն միասին կատարենք։ Այսինքն՝ այն, ինչ ես էի մտածել, մեգաաստղի մտքով նույնպես անցել էր, ինչը շատ հաճելի էր։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Իսրայելյանին այդ կապն ապահովելու, հրավերը փոխանցելու համար։ 

Panorama.am-Ինչպե՞ս են արձագանքել երեխաներն այդ լուրին։

Մարիա Գալստյան-Նրանք են ավելի շուտ իմացել, քան ես։ Ես երկրում չէի, արձակուրդում էի և անջատել էի բոլոր տեսակի սոցիալական հարթակները։ Երբ վերադարձա, երեխաներից իմացա այդ ամենը։ Շատ ոգևորիչ էր։

Հիմա պատրաստվում ենք համերգին, կայանում են մեր գլխավոր փորձերը։ Մենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ, սրտի թրթիռով կսպասենք սեպտեմբերի 7-ի մեր ելույթին։ Անշուշտ, սա շատ ուրախալի փաստ է, սակայն ոչ մի կերպ չի ստացվում ուրախությունս լիարժեք արտահայտել՝ մեր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված։ Չես կարողանում լիարժեք քո հաղթանակների, հաջողությունների բերկրանքը վայելել։ Միևնույն ժամանակ լցված եմ հույսով ու հավատով, որ Հայրենիքս նաև մեր սրտացավ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կվերականգնվի։

Panorama.am-Շնորհակալություն հարցազրույցի համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}