Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին. Դավիթ Խաժակյան
«Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես, կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին»,-քաղաքապետարանում ավագանու նիստի ընդմիջմանը տված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով՝ մասնակցության ձևաչափը, օրակարգը և շատ այլ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Դավիթ Խաժակյանն ասաց, որ «Սուրմալու» տոնավաճառի կիսավեր շենքի երկրորդ փլուզման մեղավորության սլաքը քաղաքապետարանի վրա ուղղելը սխալ է, քանի որ արտակարգ իրավիճակը կառավարվել է տեղում, խնդիրներ են լուծվել, շենքը մնացել է կիսավեր վիճակում և պարզ է եղել, որ այն փլուզվելու է:
Նրա խոսքվ՝ եթե այսօր էլ մնացածը չապամոնտաժվի, էլի են փլուզումներ լինելու
Նկատելով, որ «Սուրմալու»-ի այդ շենքը մասնավոր է՝ Խաժակյանը պնդեց, որ ԱԻՆ-ի կողմից պետք է հստակ ցուցում լինի այն ապամոնտաժելու վերաբերյալ:
Ըստ նրա՝ չնայած շենքը քննության ժամանակ դիտարկում է իրեղեն ապացույց՝ այն պետք է ապամոնտաժվի, քանի որ փողոցի բանուկ հատվածից սահմանազատված չէ:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը կարող է դիվանագիտական մղձավանջի վերածել Ադրբեջանի վերջին ագրեսիան․ «ԼՈՒՅՍ»
- Դավիթ Խաժակյան. Ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից, քանի որ իրենց գյուղերն օկուպացված են Ադրբեջանական զինուժի կողմից
- Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան