Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:56 Տարածաշրջան
Թբիլիսիում 18 մետրանոց ավտոբուսներ կերթևեկեն

«Պիկ ժամանակահատվածում ուշացումները տեղի են ունենում հենց այնտեղ, որտեղ գտնվում են ամենածանրաբեռնված գծերը: Մենք իրականում սպասարկում ենք ուղևորների կեսին, քանի որ ավտոբուսները չեն կարողանում կատարել նախատեսված շրջադարձերը»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին:

18:53 Աշխարհում
«Սոյուզ МС-22» -ը Բայկոնուրից թռիչք է կատարել ռուս և ամերիկացի

աստղագնացներով։ 

Սա առաջին թռիչքն է Միջազգային տիեզերական կայան միասնական թռիչքները դադարեցնելուց հետո։ 

Լուրը՝ Ռիա
 

18:48 Աշխարհում
Չեխիայում կապկի ծաղկից հիվանդ է մահացել

Նա իր հանգիստը անց էր կացրել Իսպանիայում, ինչի հետ կապում են վարակվելը։ 

CGTN 

 

18:45 Աշխարհում
Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա հետ այլ տոն էլ կա՝ միջազգային

Զավեշտի է նման, բայց այսօր նաև Խաղաղության օրն է։

18:36 Հայաստան
«Շարադրության» թեման՝ «նիկոլն աչքիս լույսը չի, բայց...»

Ֆեյսբուքահայությունը ընդհանրացրել է ֆեյքերին տրված հրահանգը։ Բոլորը այսօր այսպես են սկսում իրենց խոսքը։ 

18:32 Տարածաշրջան
Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ խորացնել «փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները»

artsakhpress.am-ի փախանցմամբ՝ հայտնում է «Ֆարս» իրանական լրատվականը։

18:30 Հայաստան
«Սուրմալու» այրված առևտրի կենտրոնում պատ է փլուզվել, կան վիրավորներ

«... Պայթունից հետո քանի՞ շաբաթ է անցել։ Ու սպասո՞ւմ էին մինչև փլվի ու էլի զոհեր և վիրավորներ լինեն։ Նյութական վնասների մասին չեմ խոսում։ Անձամբ եմ տեսել, թե ոնց էին մարդիկ այդ ծխին փորձում իրենց գույքի գոնե մի մասը փրկել..»։

Արման Հայրապետյան, ֆեյսբուք

11:30 Հայաստան
Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ

Հայաստանի վրա ադրբեջանական կողմի վերջին հարձակման հետևանքով, Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտմամբ գերեվարվել է ճանաչված առնվազն 7 ռազմագերի, լուրջ վնասներ են կրել քաղաքացիների մոտ 200 տներ, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ:

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

10:14 Աշխարհում
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 9 մլն ուկրաինացիներ հատել են իրենց երկրի սահմանը

Հիմնական պատճառներից փախստականները  անվանել են անվտանգային նկատառումները և աշխատանք գտնելու հնարավորությունը։ ՄԱԿ-ի հարցումը նաև ցույց է տվել, որ Ուկրաինա են ծրագրավորում վերադառնալ փախստականների ընդամենը 10 տոկոսը։ 

@Reuters

 

09:52 Աշխարհում
ԱՄՆ սենատում «տղամարդկանց» հղիությունը վեճի թեմա է դարձել

Հանրապետական սենատորին ու իրավագիտության փորձագետ պրոֆեսորին հղիության ընդհատման արգելքի մասին օրենքի քննարկումը «պատ» է մտել  օրենքի ձևակերպման մեջ «կանանց» բառի պատճառով։ 

Ովքեր են կանայք ու ովքեր կարող են հղիանալ՝ ամերիկյան իրավագիտության այդ օրվա գլխավոր հարցն է եղել Սենատում։

@usatoday

12:37 Աշխարհում
Իսկ Իտալիայում երաշտ է

Իտալիայի կառավարությունը երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել երկրի հինգ շրջաններում Դրանք Էմիլիա Ռոմանիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա, Լոմբարդիա, Պիեմոնտ և Վենետո շրջաններն են։ Տուժածներին օգնելու համար Ազգային արտակարգ իրավիճակների պահուստից հատկացվել է 36,5 մլն եվրո։

@Associated Press

12:33 Աշխարհում
ԱՄՆ մի քանի քաղաքներում առաջին անգամ իր անկախության 245 տարիներն ի վեր հրավառություն չի եղել Տոնի առթիվ

Պատճառները՝ մատակարարման շղթայի խնդիրներ, ինֆլյացիա, անձնակազմի պակաս։
@CGTN

12:29 Աշխարհում
Մոտ 35 հազար մարդ է ստիպված եղել լքել բնակավայրը՝

 Սիդնեյում և հարակից քաղաքներում հորդառատ անձրևից սկսված ջրհեղեղի պատճառով։ Մի օրվա ընթացքում ավստրալիական Հարավային Ուելսում տեղումների քանակը 100 մմ է եղել։ 

Լուսանկարները՝  CGTN

11:53 Հայաստան
ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոցը դեռ ընթանում է

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը արվեստի և հումանիտար այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հրավիրում է մասնակցելու «Կոմիտասական» մեկշաբաթյա ամառային դպրոցին:

11:48 Արցախ
«Hope for dreams» երաժշտական ներառական հայտնի նախագիծը Արցախի Հանրապետությունում է

Հուլիսի 5-ին, ժամը19:30-ին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում համերգն է։ Մասնակցում են նաև Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի սաները:

11:05 Հայաստան
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում

այս օրերին ցուցադրությունները թանգարանի հոբելյանական 50-ամյակին են նվիրված։

11:01 Հայաստան
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Այս ուրբաթ, ժամը 11:00-ին՝  Լեռնային այծիկների սիրելի աղջիկը. «Հայդի» ֆիլմից հատվածների ցուցադրություն, վեպի քննարկում։

10:47 Հայաստան
Սև, դառը շոկոլադ և Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ներկայացումներ Երևանում ու Արտաշատում՝ վաղը։

12:51 Աշխարհում
Մի վստահեք միջատների ցանցերին

Պավլոդարում երեք տարեկան աղջիկը հենվել է լուսամուտին ամրացված միջատների դեմ ցանցին ու ընկել չորրորդ հարկից։ 

Սա նման միակ դեպքը չէ։
@Pavlodarnews.kz.

14:55 Հայաստան
Հուլիսի 1-ին կայացավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը

Օրակարգում ընդգրկված էր գիտական կոչումների դիմումների քննարկումը։

Պրոֆեսորի գիտական կոչում – Արվեստագիտության դոկտոր, արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ Հակոբ Երվանդի Սիմոնյան (Համաձայն՝ ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 3-րդ գլխի, 6-րդ կետի  1-ին ենթակետի):

Դոցենտի գիտական կոչում – արվեստագիտության թեկնածու, համակարգչային գրաֆիկայի ամբիոնի ավագ դասախոսՆունե Մինասյան (Համաձայն՝ ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 2-րդ գլխի 5-րդ կետի 2-րդ ենթակետի):

Դոցենտի գիտական կոչում – Գյումրու մասնաճյուղի դասախոս Տաթևիկ Հարթենյան (Համաձայն ՀՀ-ում գիտամանակավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի 2-րդ գլխի 5-րդ կետի 5-րդ ենթակետի)։

11:14 Աշխարհում
Կարող եք «վաստակել» 10 մլն դոլար, եթե հայտնեք

տեղեկություն՝ ԱՄՆ ընտրություններին արտերկրից միջամտության մասին։ Պարգևը կստանան նրանք, ում տրամադրած տեղեկությունով կարելի կլինի գտնել այդ ընտրություններին միջամտած արտասահմանցիների  կամ կազմակերպության տեղը։ 

Հայտարարությունը պաշտոնական է։

 

09:43 Աշխարհում
Գերմանիայի ՊՆ նախկին աշխատակից Վիմմերը ենթադրել է, թե «Զելենսկին խելագարվում է»

Հյուսիսատլանտյան ալյանսի գագաթաժողովում Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ էր արել բացեբաց մտնել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ

РБК

09:35 Աշխարհում
ՌԴ դեսպանը Սոֆիայում հայտարարել է, որ չի բացառում Բուլղարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

Այն բանից հետո, երբ Բուլղարիան զանգվածաբար արտաքսել է ռուս դիվանագետներին, Մոսկվան կպատասխանի համապատասխանաբար,-ասել է Էլեոնորա Միտրոֆանովան։ 
 rg.ru

18:00 Աշխարհում
ՆԱՏՕ-ն իրեն Ուկրաինայի հակամարտության մաս չի համարում

և չի ցանկանում, որ այն տարածվի այդ երկրի սահմաններից դուրս։ Հունիսի 30-ին նման դիրքորոշում է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Մադրիդի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Աղբյուր՝ iz.ru

17:45 Հայաստան
Հրապարակվել է Համաշխարհային բանկի Գլոբալ Ֆինդեքս զեկույցը (2021)

Կենտրոնական Ասիայում հաշվետերերի թիվը աճել է 13 տոկոսով՝ հասնելով 78%-ի: Հայաստանը մեծահասկաների ֆինանսական հաստատություններում հաշվետերերի թվի առումով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում ԵԿԱ երկրների շրջանում։

Աղբյուր՝ Համաշխարհային բանկ 

17:30 Հայաստան
«Առկախված այգի. Դադիվանք և անդին». Ցուցադրություն՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 4-ին, ժամը 19։00-ին։ «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է։

Աղբյուր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն

17:21 Աշխարհում
Գերմանիայում տհաճորեն զարմացել են կանցլեր Օլաֆ Շոլցի աշխատավարձի չափից

Bild-ը հրապարակել է տվյալներ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին։ Ընթերցողները քննադատել են պետության ղեկավարին բարձր աշխատավարձերի համար։ Ըստ թերթի՝ Շոլցը Գերմանիայի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան է։ Նա բյուջեից ամսական ստանում է մոտ 30 հազար եվրո։

Աղբյուր՝ iz.ru

17:15 Աշխարհում
Սալմոնելա է հայտնաբերվել աշխարհի ամենամեծ շոկոլադի գործարանում

Հինգշաբթի հայտարարվել է, որ արտադրությունը դադարեցվել է Բելգիայի Վիզե քաղաքում գտնվող՝ շոկոլադի աշխարհի ամենամեծ գործարանում, որը ղեկավարում է շվեյցարական հսկա Barry Callebaut-ը: Ընկերության ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ արտադրությունը պաշտպանական կարգով դադարեցվել է գործարանում, որն արտադրում է հեղուկ շոկոլադ մեծածախ խմբաքանակներով հրուշակեղեն պատրաստող 73 հաճախորդների համար:

 

16:15 Աշխարհում
Էռնեստո Վալվերդեն երրորդ անգամ նշանակվեց «Աթլետիկի» գլխավոր մարզիչ

Այս մասին հինգշաբթի հայտնել է թիմի մամուլի ծառայությունը։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Մասնագետի վերջին ակումբը եղել է իսպանական «Բարսելոնան», որից նա հեռացել է 2020 թվականի հունվարին։«Ատլետիկի» նախկին մարզիչ Տորել Մարսելինոն մայիսին է լքել իր պաշտոնը։ Նախկինում Վալվերդեն արդեն գլխավորել է «Աթլետիկ Բիլբաոն» 2003-2005 և 2013-2017 թվականներին:

Աղբյուր՝ tass.ru

16:07 Աշխարհում
Դերասանուհի Էմբեր Հյորդի նկատմամբ կրկին հետաքննություն է սկսվել

Իրավապահ մարմինները վերսկսել են հետաքննությունը՝ կեղծ տեղեկությունների և մաքսանենգ ճանապարհով Ավստրալիա կենդանիներ տեղափոխելու գործով։ «Գյուղատնտեսության, ջրի և շրջակա միջավայրի դեպարտամենտը հետաքննում է Հյորդի մեղադրանքները 2015 թվականին Ավստրալիա երկու շների մաքսանենգ տեղափոխման հետ կապված դատավարության ընթացքում», - ասվում է դատարանի փաստաթղթերում:

Աղբյուր՝ gazeta.ru

15:46 Աշխարհում
Լեհաստանն ավարտել է Բելառուսի հետ սահմանին կառուցվող պատը՝ նախատեսված միգրանտներին ետ մղելու համար

Մեկ տարի անց այն բանից հետո, երբ միգրանտները սկսեցին հատել Եվրամիության սահմանը՝ Բելառուսից Լեհաստան անցնելով, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի այցելեցին սահմանային տարածք՝ նշելու նոր պողպատե պատի կառուցման ավարտը: Ուրբաթ երկրի իշխանությունները նաև կչեղարկեն սահմանի երկայնքով գործող արտակարգ դրությունը։

Աղբյուր՝ apnews.com

15:32 Աշխարհում
«Տոտենհեմը» համաձայնության է եկել «Էվերթոնի» հետ Ռիշարլիսոնի համար

Ռիշարլիսոն դե Անդրադե կապված է «Էվերթոնի» հետ մինչև 2024 թվականը գործող պայմանագիր: Սակայն բրազիլացին որոշել է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Տոտենհեմում»: Գումարը, որը կվճարեն լոնդոնցիները 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, դեռ գաղտնի է պահվում։ Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։

Աղբյուր՝ vesti.ru

15:00 Աշխարհում
Universal Studios-ը հրապարակել է «Տոմս դեպի դրախտ» ֆիլմի թրեյլերը՝ Ջուլիա Ռոբերթսի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ

Քլունին և Ռոբերտսը խաղում են նախկին ամուսինների, ովքեր իրենց հարաբերությունները նկարագրում են որպես «կյանքի վատագույն տարիներ»: Ամուսնալուծված զույգը մեկնում է Բալի՝ հուսալով կանխել իրենց դստեր (Քեյթլին Դևրի) նույն սխալը, որն իրենք թույլ էին տվել 25 տարի առաջ՝ ամուսնանալով առաջին հանդիպած մարդու հետ՝ թքած ունենալով սեփական կարիերայի վրա։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին։

Աղբյուր՝ gazeta.ru

14:23 Աշխարհում
Ութ տարվա դադարից հետո Քեմերոն Դիասը կրկին կնկարահանվի ֆիլմերում

Դիասը, ով 2018 թվականին պաշտոնապես հաստատել էր Հոլիվուդից իր հեռանալը, պատրաստվում է նկարահանվել Netflix-ի նոր՝ «Back in Action» («Վերսկսում») ֆիլմում Ջեյմի Ֆոքսի հետ: Դերասանները նախկինում միասին նկարահանվել են «Էննի» ֆիլմում, որը Դիասի վերջին գեղարվեստական ֆիլմն էր:

Աղբյուր՝ cnn.com

13:50 Աշխարհում
Տեղի է ունեցել Ֆերդինանդ «Բոնգբոնգ» Մարկոս կրտսերի երդմնակալությունը՝ որպես Ֆիլիպինների նախագահ

Մարկոս կրտսերը ստանձնում է Ֆիլիպինների գլխավոր պաշտոնը՝ 36 տարի անց այն բանից հետո, երբ նրա հայրը՝ նախկին նախագահը, գահընկեց արվեց և աքսորվեց Ժողովրդական իշխանության հեղափոխության ժամանակ: Նոր նախագահը ելույթում խոստացավ երկիրը շատ առաջ տանել բոլորին ձեռնտու քաղաքականությամբ և շնորհակալություն հայտնեց հանրությանը «Ֆիլիպինների ժողովրդավարության պատմության մեջ ամենամեծ ընտրական մանդատը» տալու համար։

Աղբյուր՝ aljazeera.com

13:43 Աշխարհում
Հարձակվող Պաուլո Դիբալան պաշտոնապես լքել է «Յուվենտուսը»

28-ամյա արգենտինացին թուրինյան թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Դիբալան «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2015 թվականի հուլիսից։ Հավաքականի կազմում նա 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրվում են «Ինտերը», «Միլանը», «Ռեալը» և «Ատլետիկոն»։

Աղբյուր՝ sport-express.ru

13:23 Աշխարհում
Թոմ Հիդլսթոնը և նրա հարսնացու Զավե Էշթոնը սպասում են իրենց առաջնեկին

37-ամյա դերասանուհին առաջին անգամ ցուցադրել է իր կարգավիճակը չորեքշաբթի պատմական դրամայի Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ ցուցադրության ժամանակ: Հիդլսթոնն ու Էշթոնը նշանվել են Բրոդվեյի «Մատնություն» ներկայացման մեջ խաղալուց երեք տարի անց։

Աղբյուր՝ people.com

12:57 Հայաստան
Իսահակյանի անվան գրադարանում տեղի կունենա Մարկ Արենի նոր՝ «987» գրքի շնորհանդես-հանդիպումը

«987»-ը Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) հայերեն թարգմանված 7-րդ գիրքն է։ Նրանում հեղինակը պատկերում է Վլադիմիր իշխանի օրոք Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումը։ Իշխանը, ամուսնանալով բյուզանդական հայազգի կայսրեր Բարսեղ II-ի և Կոնստանտին VIII- քրոջ՝ Աննայի հետ, քրիստոնեություն է ընդունում։ Շնորհանդես-հանդիպումը կանցկացվի հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին։

Աղբյուր՝ «Բուկինիստ» հրատարակչություն

12:52 Աշխարհում
Մահացել է նկարչուհի Մարգարեթ Քինը, ով հայտնի է մեծ աչքերով երեխաներին

Նկարիչը մահացել է հունիսի 26-ին 94 տարեկան հասակում։ Քինի մահը հաստատել է պրոդյուսեր և սցենարիստ Լարի Կարասևսկին, ով աշխատել է արտիստին նվիրված «Մեծ աչքեր» (2014) կենսագրական ֆիլմի վրա։ Հայտնի է, որ Մարգարեթ Քինը մանուկ հասակում կորցրել է լսողությունը, ինչը ստիպել է նրան իր արվեստում կենտրոնանալ աչքերի վրա։

Աղբյուր՝ gazeta.ru

12:16 Աշխարհում
Մարդկության վաղ նախնիները մեկ միլիոն տարով ավելի հին են, քան նախկինում ենթադրվում էր

Մարդկության ամենահին նախնիներին պատկանող բրածոները շատ ավելի հին են, քան գիտնականներն ի սկզբանե կարծել են, ասվում է նոր հետազոտության մեջ։ Դրաբց թվում են հնագույն քարանձավային կնոջ բրածոները, որոնք հազարամյակներ շարունակ թաղված են եղել Հարավային Աֆրիկայի քարանձավներում՝ հայտնի որպես մարդկության օրրան: Ուսումնասիրությունները այժմ ցույց են տալիս, որ հնագույն մարդկանց խումբը շրջել է երկրի վրա 3,4-ից 3,7 միլիոն տարի առաջ:

Աղբյուր՝ bbc.com

12:05 Աշխարհում
Աշխարհում մոտավորապես ամեն չորրորդ մարդ գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ՝

համաձայն երեքշաբթի հրապարակված նոր հետազոտության, որը նախազգուշացնում է, որ աղքատ երկրներում ապրողներն ավելի խոցելի են: Հորդառատ անձրևների և փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղները ամեն տարի ազդում են միլիոնավոր մարդկանց վրա և միլիարդավոր դոլարների վնաս են հասցնում տներին, ենթակառուցվածքներին և տնտեսություններին: Եվ ռիսկերն ավելի են մեծանում կլիմայի փոփոխության պատճառով։

Աղբյուր՝ france24.com

11:40 Տարածաշրջան
Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Հինգշաբթի հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Թուլացած իմունիտետով 37-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նա մեկուսացված է։ Պարզվել է, որ այլ դեպքեր չեն հայտնաբերվել վարակվածի և այլ անձանց շփման արդյունքում։

Աղբյուր՝ tass.ru

11:10 Աշխարհում
Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը կրկին փորձության առաջ է կանգնել

Տատյանան՝ Նատալյա Ֆրիսկեի զարմուհին, պայքարում է քաղցկեղի դեմ և շտապ օգնության կարիք ունի։ Այս մասին պատմել է երգչուհու ազգականը։ Նա դիմել է հետևորդներին՝ զարմուհու բուժման համար գումար փոխանցելու խնդրանքով։

Աղբյուր՝ vesti.ru

10:55 Աշխարհում
Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմը կլինի երկու տարուց ոչ շուտ

Սերիալի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլիի խոսքով՝ Ջեյմս Բոնդի մասին 26-րդ պաշտոնական ֆիլմը դժվար թե կինոթատրոններ հասնի 2025 թվականից շուտ։ Ստեղծագործական թիմը դեռ չի ընտրել դերասանին, ով կփոխարինի Դենիել Քրեյգին։

Աղբյուր՝ theguardian.com

10:15 Աշխարհում
Apple-ի գլխավոր մենեջեր. Samsung-ը պատճենել է iPhone-ը ու պարզապես դրե մեծ էկրան

Գրեգ Ջոսվիակը հայտարարել է, որ իր առաջին սմարթֆոնները մշակելիս Samsung-ն օգտագործել է իրենցից գողացված տեխնոլոգիաները: Այս մասին տեղեկություն է հայտնվել The Wall Street Journal-ի վավերագրական ֆիլմում՝ նկարահանված առաջին iPhone-ի 15-ամյակի առթիվ:

Աղբյուր՝ gazeta.ru

10:06 Աշխարհում
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը չի պայքարի առաջիկա ընտրություններում

Իսրայելի պաշտոնաթող վարչապետը չի առաջադրվի առաջիկա համապետական ընտրություններում: Այս մասին հայտարարել է նրա խոսնակը:

Աղբյուր՝ aljazeera.com

10:00 Աշխարհում
ԱՄՆ-ում մահապատիժ է սպառնում բեռնատարի վարորդին, որում 53 էր միգրանտ մահացել շնչահեղձությունից

Հոմերո Զամորանոյին և նրա հանցակից Քրիստիան Մարտինեսին սպառնում է մահապատիժ, գործում ներգրավված է ևս երկու մարդու սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: Մարդկանցով լի բեռնատարը հայտնաբերվել էր Տեխասում օրեր առաջ՝ դեպի մայրուղի տանող փոքրիկ ճանապարհին:

Աղբյուր՝ ria.ru

19:42 Աշխարհում
Ջոկովիչը հեշտությամբ դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Սերբ թենիսիստ, աշխարհի 3-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Բրիտանական բաց առաջնության երկրորդ շրջանում հաղթել է ավստրալացի Տանասի Կոկինակիսին՝ 6:1, 6:4, 6:2 հաշվով:

Աղբյուր՝ vesti.ru

19:36 Տարածաշրջան
Իրանցի սահմանապահ է զոհվել Աֆղանստանի անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: «Միլաք սահմանային շրջանում տեղի ունեցած այս դժբախտ դեպքը, որը հանգեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության թանկագին սահմանապահի նահատակության, իշխանությունների կողմից հետաքննվում է, և հարցը պարզվելուն պես կհայտարարվի», - հայտարարել է նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։

Աղբյուր՝ france24.com

19:17 Հայաստան
Հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր

Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

19:08 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Վրաստանին 5 միլիոն ֆունտ ստեռլինգ լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի

կիբերտարածության սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:  Զեկույցում նշվում է, որ կիբերանվտանգության ոլորտում Լոնդոնի և Թբիլիսիի հարաբերությունները թևակոխում են զարգացման «նոր փուլ»:

Աղբյուր՝ tass.ru

19:01 Հայաստան
Այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհայտ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։  Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

18:24 Աշխարհում
Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Ղազախստանն առաջարկում է ստեղծել կասպիական սննդի կենտրոն

Ղազախստանի նախագահն Աշխաբադում կայացած Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում իր ելույթում առաջարկել է ստեղծել կենտրոն, որը կլուծի տարածաշրջանի սննդային խնդիրները: Այս մասին հայտնում է Ակ Օրդայի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ vedomosti.ru

18:06 Հայաստան
Սերբիայի ԱԳՆ պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչը հանդիպեկ է Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Ստարովիչը նշել է, որ հետաքրքրված են հատկապես մշակութային և մասնագիտական կրթության ոլորտների, ինչպես նաև սպորտի բնագավառում մարզչական ծրագրերով: Հյուրին հետաքրքրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում դուալ կրթության փորձարկման հայաստանյան փորձը:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն    

17:38 Արցախ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին Վիտալի Բալասանյանը Հանրապետության նախագահի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակի միջոցառմանը:

Աղբյուր՝ ԱՀ Անվտանգության խորհուրդ 

17:34 Աշխարհում
Սպասվում է, որ այսօր Իսրայելի խորհրդարանը կլուծարվի՝

վերջ դնելով վարչապետ Նաֆթալի Բենեթի մեկամյա պաշտոնավարմանը, կառաջարկի հինգերորդ ընտրությունները չորս տարուց պակաս ժամանակահատվածում, որոնց արդյունքում նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է վերականգնել իշխանությունը:

Աղբյուր՝ france24.com

17:29 Աշխարհում
Նյու Յորքում սկսվել են «Ժառանգների» չորրորդ սեզոնի նկարահանումները

Նոր եթերաշրջանը կունենա 10 սերիա: Թողարկման ամսաթիվը դեռ չի նշվում։ «Ժառանգների» առաջին սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 3-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:21 Հայաստան
Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը

Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:

Աղբյուր՝ Tech Week 

14:12 Աշխարհում
Անդրբայկալյան երկրամասում գնացքը բախվել է բեռնատարին, կան զոհեր

Երեք մարդ է զոհվել ՌԴ Անդրբայկալյան երկաթուղու Թայդուտ-Մոգզոն հատվածում, հաղորդում է երկաթուղու մամուլի ծառայությունը: Ձեռնարկությունից հայտնել են, որ հունիսի 29-ի վաղ առավոտյան բեռնատարի վարորդը երթուղի է մտել՝ չնայած գործող սեմաֆորների արգելող ազդանշաններին:

Աղբյուր՝ interfax.ru

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}