ՀՀ քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոնի գործով դատավճիռը մնում է ուժի մեջ
ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկ, ԱՊՀ, Եվրոպայի, աշխարհի ոսկե մեդալակիր, գավաթակիր 26-ամյա Վարաժ Մանուկյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբանը:
Վերջինը Վերաքննիչ դատարանից պահանջում էր արդարացնել, սակայն բողոքի մեկ այլ կետով էլ պահանջել էր` եթե ամեն դեպքում դատարանը գտնի որ ներկայացված ապացույցների պարագայում կա Վարաժ Մանուկյանի մեղավորությունը, ապա թող իրավական ճիշտ գնահատական տա: Փաստաբանն ասաց, որ ինքը և իր պաշտպանյալը դեռ չեն որոշել վճռաբեկ բողոք կներկայացնե՞ն, թե՞ ոչ:
Վարաժ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր.օր. 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ), 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատավճռով դատապարտվել է 12 տարի ազատազրկման:
Ի դեպ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վարաժ Մանուկյանին արդարացրել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) և 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով առաջադրված մեղադրանքում: Եվ այդ կապակցությամբ մեղադրող դատախազ Հ. Չախոյանը ևս վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժվել էր: Նշենք, որ մեղադրողը Վարաժ Մանուկյանի համար պահանջել էր 15 տարվա ազատազրկում:
Այս գործի վերաբերյալ Panorama.am-ի նախորդող հրապարակումները`
ՀՀ քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոնը դատապարտվեց 12 տարի ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին