Շվեյցարիայի նախագահն այս շաբաթ կգա Հայաստան
Շվեյցարայի դաշնային նախագահ Միշլին Կալմի-Ռեյը մարտի 31-ից ապրիլի 1-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:Այս մասին հայտնում է ISRIA պարբերականը:
Աղբյուրի համաձայն, տիկին Կալմի-Ռեյը, պաշտոնական բանակցություններից բացի, կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացման արարողությանը:
Պաշտոնական հատվածում Շվեյցարայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Այցի շրջանակներում ծրագրված է նաև Շվեյցարիայի նախագահի այցելությունը Գյումրի: Այստեղ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալությունը մտադիր է աղետների կանխարգելման հարցերով նախագիծ գործարկել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան