Ֆիլիպ Գորդոն: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել է ԼՂ հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը հունվարի 11-ին ելույթ է ունեցել Բեռլինի Կորբերի հիմնադրամում, որտեղ անդրադարձել է եվրոպական ուղղությամբ Ամերիկյան արտաքին քաղաքականության մի շարք հարցերի:
Պատքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Գորդոնը, տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական ու քաղաքական անխոչընդոտ զարգացման անհրաժեշտության համատեսքտում ընդգծել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունն ու իր երկրի հավատարմությունը գործընթացին:
«Մենք կշարունակենք աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև բարձրաստիճան ներգրավվածությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբին` օժանդակել Հայաստանին ու Ադրբեջանին` ԼՂ հակամարտության հարակայուն ու խաղաղ լուծման գործում», - ասել է Գորդոնը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան