Կարապետյան-Ֆարմանյան բանավեճը կկայանա ապրիլի 26-ին, ուղիղ եթերում
Երևանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության երկու թեկնածուներ Վլադիմիր Կարապետյանն ու Սամվել Ֆարմանյանը հրավիրվել են բանավիճելու «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին հեռուստաընկերությունից` նշելով, որ թեկնածուների միջև պայմանավորվածությունը կայացել է և այն տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 15:00-ին, հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Առաջինը հեռուստաբանավեճի հրավեր իր մրցակցին արեց Հայ Ազգայի կոնգրեսի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը իր ասուլիսներից մեկում, ինչին դրական պատասխանով արձագանքեց ՀՀԿ թեկնածու Ֆարմանյանը:
Կարապետյանը Ֆարմանյանին հրավիրում է բանավեճի
Սամվել Ֆարմանյանն ընդունեց Վլադիմիր Կարապետյանի առաջարկը