ՀՀ-ում ՌԴ դեսպան. Հայաստանն այս տարի կմիանա ԵՏՄ–ին
Հայաստանն անկասկած կընդգրկվի Եվրասիական տնտեսական միությունում 2014 թվականին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Այս մասին գրում է newsarmenia.ru կայքը:
Նա միաժամանակ նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն չունի։
«Բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ խոսքն այստեղ բացառապես տեխնիկական հարցերի մասին է, որևէ քաղաքականություն չկա, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, և ես վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի այն տեսքով, որով շահավետ է Հայաստանի և ԵՏՄ մյուս անդամ պետությունների համար»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան