Քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը միանալու աշխատանքների ընթացքը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և յասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ջոոմարթ Օթորբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան