Հասարակություն 14:57 26/08/2014

Գնդեվազցիների մի մասը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, մյուս մասը` կողմ. կարծիքներ

Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում երեկ տեղի ունեցած Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի մասին հանրային լսումները, որին մասնակցել են Գնդեվազի և հարակից գյուղերի բնակիչները, սկսվել են սկանդալով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնդեվազ համայնքի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը:

Նրա խոսքերով` գնդեվազիների մեծ մասը բոյկոտել են լսումները և դուրս եկել դահլիճից, որից հետո վիճաբանություն է տեղի ունեցել:

«Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ կան հակասական կարծիքներ: Մարդիկ կան, որոնք դեմ են հանքի կամ ֆաբրիկայի շահագործմանը, մարդիկ էլ կան, որոնք չեզոք դիրքորոշում ունեն»,- ասաց Թ.Ենոքյանը:

Նա միաժամանակ նշեց, որ հանքավայրի շուրջ հարակից գյուղերում առաջացել է խառնաշփոթ. այսինքն` մի մասը կողմ է հանքի շահագործմանը, մյուս մասը` դեմ:

«Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ չորս համայնք կարող են իրար ուտել, արդյունքում Կառավարությունը շահում է, իսկ չորս համայնքների բնակիչներ շահերի լուրջ բախում են ունենում»,- նշեց Թ.Ենոքյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքերով` արդեն մի քանի տարի է այս խնդիրը գտնվում է հասարակության և բնապահպանների ուշադրության կենտրոնում, քանի որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջցնելու բնակիչների ու շրջակա միջավայրի համար:

Ըստ նրա` Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտի և Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի երկրորդ ամենախոշոր ջրամբարն է՝ 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ։

«Նաև շատ վտանգավոր ենք համարում հանքավայրի շահագործումը Ջերմուկ առողջարանային համալիրի ու շրջակա 6000-ից ավելի բնակչության համար, որը Ամուլսարի գագաթից ընդամենը 12 կմ հեռավորության վրա է գտնվում»,- ասաց Ի. Զարաֆյանը:

Բացի այդ, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով արգելվում է ջրահավաք ավազանների վրա ցանկացած գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ Սևանի էկոհամակարգի վրա։ Մինչդեռ Ամուլսարի շահագործման հատվածը ընկնում է ջրահավաք ավազանների անմիջական ազդեցության գոտու տակ, ինչն էլ կարող է հանգեցնել լուրջ վնասի:

«Արդյունքում մի քանի մարզ գտնվելու են այս հանքի բացասական ազդեցության տակ»,- ասաց Ի.Զարֆյանը:

«Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն էլ նշեց, որ խնդիրն իրականում համակարգային է, քանի որ ՀՀ կառավարությունը ընդունել է այնպիսի օրենքներ ու որոշումներ, որոնք թույլ են տալիս հանքարդյունաբերությամբ զբաղվող ցանկացած տեղական և արտասահմանյան ընկերության օգտագործել ընդերքի հարստությունը, իսկ դրանից հետո «թողնել փշրանքներն ու հեռանալ այս երկրից»:

«Ամուլսարի հանքավայրը ոչ մի նորմալ քաղաքակիրթ երկրում չէր կարող շահագործվել, քանի որ այն կհամարվեր տնտեսապես ոչ շահավետ»,- հայտնեց Լ.Գալստյանը:

Նա միաժամանակ նշեց, որ չկա մի մասնագետ, ով Ամուլսարի հանքի շահագործման մասին դրական կարծիք կհայտնի: Ըստ նրա` բոլորը դեմ են, քանի որ հասկանում են, թե այն իրենից ինչ լուրջ վտանգ է ներկայացնում:

Ինչ վերաբերում է հանրային լսումներին, Լ.Գալստյանն ասաց, որ այդ լսումների ժամանակ պարզել է հետևյալը` Հայաստանի գյուղերում արտագաղթի մեղավորները բնապահպաններն են և ՀԿ-ները, քանի որ նրանք աշխատատեղեր չեն ստեղծում:

«Այսինքն` մեր բազմաթիվ գյուղապետներ մոռացել են, որ երկրում աշխատատեղ ստեղծելն ու մարդկանց սոցիալական խնդիրներին լուծում տալը Կառավարության պարտավորությունն է»,- ընդգծեց նա:

Նշենք, որ ասուլիսին անակնկալ հայտնվեցին Գնդեվազի մի քանի բնակիչներ՝ գյուղապետի հետ: Ասուլիսի բանախոսների և գյուղացիների միջև վեճ ծագեց, գյուղացիների պնդում էին, որ մասնակցել են այդ քննարկումներին, դեմ չեն հանքի շահագործմանը, և պատրաստ են վաճառել իրենց այգին հանքի շահագործման համար:

«Ես ոչ կողմ եմ, ոչ էլ դեմ: Ես ուրախ եմ, որ գյուղում կա աշխատատեղ, մարդիկ մնում են գյուղում, աշխատում են»,- ասաց Գնդեվազի բնակիչ Գուրգեն Եղյանը:

Հարցին, թե արդյոք նա բնապահպանական ռիսկերի մասին չի մտածում, նշեց. «Ինձանից շատ ոչ մեկ չի մտածի իմ երեխայի առողջության մասին: Այդ փողերը երկրորդական են, առաջինը իմ երեխայի առողջությունն է: Եթե ես զգամ, որ ռիսկեր կան և դա վնասում է իմ ընտանիքին, ապա առաջինը ես դեմ կարտահայտվեմ: Թող օրենքով շարժվեն, եթե շահագործողները օրենքը կխախտեն, ապա բոլորս էլ դեմ կլինենք»:

Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանն էլ ասաց, որ իրենք կողմ են հանքի շահագործմանը, քանի որ նոր աշխատատեղեր են ստեղծվելու: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվատացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. Ուղիղ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}