Օրենբուրգում փորձարկվել են «Իսկանդեր-Մ» համալիրները
Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի Տոցկի կրակադաշտում մեկնարկած ուսումնական վարժանքների ընթացքում փորձարկվել է «Իսկանդեր-Մ» համալիրների մարտունակությունը,-հաղորդում է «Ռիա-Նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրի` ուսումնական վարժանքների ընթացքում «Իսկանդեր-Մ» համալիրների գործադրմամբ հաջողվել է կանխարգելիչ հարված հասցնել թշնամու պայմանական մարտավարական հրթիռային համալիրներին և այլ նպատակակետերին:
«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համալիրները նախատեսված են փոքր և մասշտաբային չափերի օբյեկտների խոցման համար` ընդհուպ մինչև 500 կմ հեռավորության վրա: