Բակո Սահակյանը խորհրդակցություն անցկացրել Մարտակերտի շրջկենտրոնում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Մարտակերտի շրջան և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Մարտակերտ շրջկենտրոնում, որի ընթացքում քննարկել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան