Վիկտորյա Բեքհեմը կանանց առաջարկում է փողոցում սեղմիրան կրել
Ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի կինը՝ երգչուհի և մոդելավորող Վիկտորյա Բեքհեմը ցուցադրել է կանանց համար նախատեսված նոր հավաքածու: Շնորհանդեսը կայացել է Նյու Յորքում՝ «Նորաձևության շաբաթ»-ի շրջանակում: Ցուցադրության մեջ ներառված են եղել զգեստներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ ու բլուզներ:
Լրատվամիջոցների ներկայացմամբ, դիզայներներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել կորսետների՝ սեղմիրանների վրա:
«Ես շատ կորսետներ եմ կրել, դրանք շատ սեքսուալ են ու կանացի»,-ասել է Բեքհեմը, ավելացնելով, որ այդ հագուստին նոր կյանք է տալու:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան