Իրավունք 14:21 15/11/2016

Շատ բարի, գրագետ, բարեկիրթ աղջիկ էր. Ցուցմունք՝ Մերի Մարգարյանի գործով

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով դատական նիստի քննությունը: Ինչպես նախորդ նիստերում, այնպես էլ այսօր շարունակվեցին վկաների հարցաքննությունը: Վկաներն այսօր նույնպես բժիշկներ էին:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Նինա Զոհրաբյանը դատարանում հայտնեց, որ հուլիսի 25-ին Մերի Մարգարյանը իր հարազատների հետ միասին եկել է բուժկենտրոն, որտեղ նրան ընդունել է օրվա հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը, որն այժմ ամբաստանյալ է: Մերին, ըստ վկայի, այստեղ բժիշկների ցուցումով տվել է անալիզներ՝ մեզի, արյան: Պարզվեց՝ Անի Բաբելյանը եղել է վիրահատության և երկար ժամանակ սպասեցրել է ծննդկան Մերի Մարգարյանին ու նրա հարազատներին:

«Մերի Մարգարյանը իրեն լավ էր զգում, տրամադրությունը լավ էր, ծիծաղում, ժպտում էր, եկավ նստեց, ճնշումը չափել ենք, ջերմաչափում ենք արել, չենք զգացել, որ վատ է: Մերին ասաց գրիպոզ վիճակ է մոտը, ջերմություն է ունենում», -դատախազի հարցերին ի պատասխան ներկայացրեց վկան:

Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանի հարցերին պատասխանելիս տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այդ օրն իրեն զանգահարել է Մերի Մարգարյանին հսկող մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը և տեղյակ պահել, որ Մերի Մարգարյանը գալու է ստուգման:

Փաստաբան Մարինե Թովմասյանը հետաքրքրվեց, թե ծանր հիվանդը չի՞ կարող ժպտալ, վկան արձագանքեց, որ կարող է, «բայց ինքը շատ բարեհամբույր էր»:

«Շատ չսպասեցին, Մերին ու նրա հարազատները մնացին շուրջ մեկ ժամ, սպասեցին անալիզներին, վերցրին անալիզների պատասխանը ու ասացին, թե կգնան ուրիշ բժշկի մոտ», -ասաց վկան:

Մյուս հարցերին ի պատասխան բուժքույրն ասաց, որ անալիզների պատասխանները բարձրացրել են Անի Բաբելյանի մոտ, որն այդ օրը Մերիի պատասխանատու բժիշկն էր և որը այդ ժամանակ վիրահատության էր: «Ասաց՝ վիրահատությունից հետո, կիջնեմ, կխոսեմ», -նրա պատմելով փոխանցել է Անի Բաբելյանը:

Փաստաբան Մարինե Թովմասյանը նկատեց, որ այդ անալիզները հայտնվել են Մերիի ու նրա հարազատների մոտ և հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նման բան հնարավոր:

«Ես չեմ տվել փաստաթղթերը ոչ մեկին», -ասաց վկան: Նրա այս հայտարարությունը հակասություններ առաջացրեց, և տուժողի իրավահաջորդ Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, դատարանում հայտարարեց, որ անալիզները ստացել է նրանից: Սակայն վկան պնդեց, որ Մերի Մարգարյանի հորը որևէ փաստաթուղթ չի տվել:

Դատավորը հայտարարեց, թե ինչպե՞ս է հնարավոր՝ անալիզները չստանալ ու հեռանալ հիվանդանոցից: Վկան պատասխաններ չուներ: Դատավորի հարցապնդմանը, թե չի՞ տվել անալիզների պատասխանները Մերիի հարազատներին, վկան պատասխանեց. «Չեմ հիշում»:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից Մերին ու հարազատները դուրս են եկել և գնացել «Արաբկիր» բժշկական կենտրոն: Դատարանում հարցաքննված հաջորդ բժիշկը «Արաբկիր» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, բժիշկ Հերմինե Վլասյանն էր:

Նա պատմեց, որ երբ տեսել է Մերիին զարմացել է. «Ես նրան ասացի՝ ինչո՞ւ եք եկել այստեղ, չէ՞ որ սա մանկական հիվանդանոց է և պետք է նրան զննի մանկաբարձ-գինեկոլոգը: Նա էլ ասաց, որ իրենց բնակավայրին մոտ է ու ինքն էլ ուզում է, որ մանսագետը զննի իրեն, հասկանա ինչ խնդիրներ ունի: Շատ բարի, շատ գրագետ, բարեկիրթ աղջիկ էր»:

Բժշկի այս խոսքերը հուզմունք առաջացրին դատարանում, և Մերիի հայրը չդիմացավ, արտասվեց:

Բժիշկը պատմեց, որ Մերին այդ օրը հևում էր, շնչառությունը լավ չէր և ամենևին էլ առողջ մարդու տպավորություն չէր թողնում: Ասաց, որ դեղորայքային նշանակում չի կատարել, քանի որ դրա իրավասությունը չուներ: «Նա չէր կարողանում քայլել, մենք օգնել ենք, որ վերելակ նստի», -նկատեց բժշկուհին:

Պատասխանելով դատավորի հարցերին, Վլասյանն ասաց, որ Մերի Մարգարյանն ասել է, որ ջերմությունը բարձրանում է, «պարացետամոլ» է խմում, որը չի օգնում։ «Ես նրան ասացի, որ կարելի է պարացետամոլի դոզան մեծացնել, բայց դա պետք է անել միայն բուժող բժշկի հետ խորհդակցելուց հետո», -ասաց բժշկուհին:

Բժիշկների հարցաքննությունը կշարունակվի նաև դատական հաջորդ նիստում:

34.5 շաբաթական հղիություն ունեցող Մերի Մարգարյանը 2015-ի հուլիսի 23-ին դժգոհել էր բարձր ջերմությունից ու թուլությունից, սակայն նրան հսկող «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը հորդորել էր խմել պարացետամոլ:

Մերիի բարձր ջերմությունը շարունակվել է մինչև հուլիսի 26-ը և հենց այդ օրն էլ որոշվել է նրան հոսպիտալացնել: Շարունակվող ջերմությամբ ծանր վիճակում գտնվող Մերիին հուլիսի 28-ին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան հատում: Նա մահացել է, նրանից մեկ օր անց՝  երեխան: Պաշտոնապես հայտարարվել էր, որ Մերին մահացել է «ՀԵԼԼՓ» (HELLP) սինդրոմից:

Այս գործով, հիշեցնենք, ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգիրք 130-րդ հոդվածի 2-րդ մաս):
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}