Ռազմիկ Զոհրաբյանը իր ցանկությամբ է դուրս եկել ՀՀԿ գործադիր կազմից. Շարմազանով
Ռազմիկ Զոհրաբյանը, որ երկար տարիների Հանրապետական է, իր անկախական գաղափարները տարածելու համար ազատազրկված է եղել, ինքն իր ցանկությամբ դիմել է Սերժ Սարգսյանին և առողջական պատճառներից ելնելով, խնդրել է, որ չլինի Գործադիր մարմնի անդամ: Այդ մասին այսօր ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ համագումարում ՀՀԿ Գործադիր մարմնի 21 անդամներ ընտրվեցին՝ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայանը, Կարեն Վիլհելմի Կարապետյանը, Կարեն Սարգսի Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Վիգեն Սարգսյանը: Նրանց շարքում նոր անդամներն են Արփինե Հովհաննիսյանը, Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը և Վիգեն Սարգսյանը:
Ի դեպ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա չէր ՀՀԿ համագումարին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնին, որը նորություն է այս կուսակցությունում, ապա Շարմազանովը չպատասխանեց, թե ով է առաջին տեղակալի թեկնածուն և միայն ակնարկեց, որ դա կարող է Կարեն Կարապետյանը լինել: ՀՀԿ փոխնախագահների հարցը որոշվում է ՀՀԿ խորհրդի նիստում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ համագումարում ընդունվեց բանաձև
- ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը իր կուսակիցներին
- ՀՀԿ գործադիր մարմնում կատարվել են փոփոխություններ
- ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
- Էդի գազավիկներն էին, գազ տվեցին. Սարոյանը՝ ՀՀԿ-ին անդամագրումների մասին
- ՀՀԿ նախագահի տեղակալներից մեկը կունենա առաջին տեղակալի կարգավիճակ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան