Հասարակություն 14:58 14/06/2017 Հայաստան

Ապրիլյանի «Ուստա» Մարատը դժգոհում է, որ ընդամենը 5 տանկ է խփել

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ  խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա, ծառայությունն այսօր շարունակում է Պաշտպանության բանակում՝  որպես դասակի հրամանատար:

Մարատի հետ հանդիպեցինք  Արցախում, խոսեցինք  ապրիլյան օրերի, մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մարատն ասում է, որ ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց իր մեջ, ավելի ամրապնդվեց հայրենիքի  պաշտպանության գաղափարը:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ բան տեսնելով՝ հասկացա, որ պետք է շարունակեմ ծառայությունը: Երբ ինձ առաջարկեցին շարունակել ծառայությունը Պաշտպանության բանակում, ես արդեն ինքս իմ մեջ այդ որոշումը կայացրել էի: Ծառայությունը շատ լավ է անցնում, արդեն ութ ամիս ծառայում եմ՝ որպես դասակի հրամանատար: Շատ գոհ եմ»:

Նրա խոսքերով՝  պարտավորեցնող է զինվորականի ուղին, հպարտ է, որ սպայական ուսադիրներ է կրում: 

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հետ կապված  հիշողություններին,  Մարատն ասում է՝ և ուրախալի են, և  ցավալի: Նա չի կարողանում մոռանալ այն տղաներին, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:  

«Կորցրել ենք մեր ընկերներին, մեր ախպերներին, թեկուզ իրենց  չեմ ճանաչել, բայց իրանք իմ ընկերներն են»,- նշում է Մարատն ու հավելում, որ այդ օրերին իրենք չթուլացան, հակառակը՝ ճիշտ կողմնորոշվեցին ու լավ դաս տվեցին հակառակորդին. «Վախը երկրորդական էր, այդ պահին միայն մտածում էինք, որ մի քայլ, մեկ մետր առաջ չգան: Դիմադրեցինք և հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ շպրտվեց»:

Ստեփանակերտցի Մարատը, որին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նաև «ուստա» էին ասում, պատմում է, թե ինչպես է խոցել հինգ տանկն ու մեկ հետևակի մարտական մեքենան:

Նախքան այդ հակատանկային կայանքից կրակելու փորձ չի ունեցել: Ասում է՝ առաջին կրակոցը վրիպել է, երկրորդն արդեն դիպուկ էր:

«Երկրորդ կրակոցն  ուղիղ նշանակետին հասավ ու խոցեց թշնամու տանկը: Մի քանի ժամ հետո երկրորդ տանկը խոցեցի: Հաջորդ օրն էլ 3 տանկ: Ընդհանուր 5 տանկ խփեցի,  բայց դե քիչ ա էլի»,- ժպտալով նշում է Մարատը:

Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր ծառությանը զուգահեռ սովորում է նաև համալսարանում՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն, միաժամանակ զբաղվում է նաև սպորտով:

«Ազատ ժամանակ ընկերներիս հետ եմ լինում: Սիրած աղջիկ էլ չունեմ, նախ՝  ժամանակ չկա, հետո էլ շուտ է: Նաև նշեմ, որ սոցիալական ցանցերում գրանցված չեմ»,- իրեն յուրահատուկ հումորով ասում է Մարատը:  

Թեև թշնամու 5 տակ է խոցել, բայց Մարատն իրեն հերոս չի համարում, միայն փոքր եղբայրն առիթը բաց չի թողնում հպարտանալու և բոլորին հայտարարում, որ Մարատն իր եղբայրն է:

Նշենք, որ նրա մեծ եղբայրը Դավիթ Պետրոսյանն է, որը 2017 թ-ի մայիսի 13-ին Լվովում կայացած կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտի ժամանակ հարձակման էր ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Երբ պարզվում է, որ նա հաղթում է ադրբեջանցի մրցակցին, վերջինիս կողմնակիցները մահակներով հենց ռինգում հարձակվել էին Հայաստանի հավաքականի անդամների վրա:

Պաշտպանության բանակի սպան չի մոռանում նաև նորակոչիկներին և խորհուրդ է տալիս  զգոն լինել. «Ուշադիր, ամեն քայլափոխին մտածված գործեն: Կարևորը իրենք նորմալ ծառայեն, զգոն լինեն, իրենց ընտանիքի մասին մտածեն, միշտ պետք է հիշեն, որ իրենց  տանը սպասող կա»:

Եզրափակելով խոսքը՝  Մարատն ասում է, որ ամուր կանգնած են դիրքերում և հակառակորդի ցանկացած ոտնձգության դեպքում իրենց պատասխանը շատ ավելի ուժեղ է լինելու:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}