Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:44 Աշխարհում
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Է. Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիտվա

Խորհրդարանական պատվիրակությունը և Լիտվայի Սեյմասի խոսնակ Վ. Պրանցկետիսը կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերն ու նշանակությունը: Դրական է գնահատվել վերջին տարիների երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ԼՂՀ հիմնախնդրին` վերահաստատելով հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում լուծելու դիրքորոշումը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

18:33 Աշխարհում
Եվրոպական միությունն աջակցում է հայկական օրգանական արտադրողներին ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի շուկան

Առաջին անգամ «ORGANIC ARMENIA» («ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան») համատեղ տաղավարով 12 հայաստանյան ընկերություններ ներկայացնում են իրենց հավաստագրված օրգանական և բնական արտադրանքը Դուբայում կազմակերպվող «Organic & Natural Expo Middle East» ցուցահանդեսին, որը կտևի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 13-ը:
Մանրամասները՝ Organic Agriculture Support Initiative- ի ֆեյսբուքյան էջում:

17:53 Հայաստան
Վարչապետ Կ. Կարապետյանը Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փ. Հայդոսթյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև

արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես,  ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը: Երկուստեք կարևորել են Հայկազյան համալսարանի համագործակցությունը հայաստանյան կրթօջախների և գիտական հաստատությունների հետ, փորձի փոխանակումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն

17:40 Աշխարհում
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը և ՀՀ- ում Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մ. Ռեշուտան քննարկել են նոյեմբերի 6-17-ին Բոննում տեղի ունեցած

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Լեհաստանի պատվիրակությունների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դիտարկվել են տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում լեհական առաջատար ձեռնարկությունների հետ բնապահպանության ոլորտում Հայաստանի համագործակցության մեխանիզմները:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

17:00 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսը

Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը կարևորել է սերտ համագործակցության արդյունքում Հայկազյան համալսարանում Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի ստեղծումը և շնորհակալություն հայտնել համալսարանին, հայագիտական հանդեսի խմբագրակազմին լուրջ գիտական գործունեության, հայապահպան առաքելության, հայ երիտասարդներին Լիբանանում կրթելու, հայ ուսուցիչներ պատրաստելու համար:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

16:44 Հայաստան
ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը ներկա է եղել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը

Այս խմբաքանակը ներառում է «Струна-2» համալիր, 10 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար, կենտրոնի՝ նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համապատասխան սարքավորումներ, 2 միավոր դաշտային խոհանոցի ծավալման գույք, ջրափրկարարական հանդերձանք և այլ փրկարարական սարքավորումներ և տեխնիկա: Ինչպես այս խմբաքանակի, այնպես էլ նախկինում ստացված փրկարարական գույքի անհրաժեշտ քանակը կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

15:42 Հայաստան
Վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ

Մասնավորապես, շինթույլտվություն ստանալու նպատակով քաղաքացիները դիմում են քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներ: «Մեկ պատուհան» գրասենյակներում փակցված, իսկ Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրված են այդ գործընթացը նկարագրող ուղեցույցներ և նմուշներ՝ ըստ համապատասխան ընթացակարգերի:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:17 Հայաստան
Դեկտեմբերի 9-12-ը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում են եղել հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների

«Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պ. Կոտտա-Ռամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն Ա. Նիկիտինը: Դեկտեմբերի 11-ին հյուրերին ընդունել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը: Շարժման գլխավոր քարտուղար Պ. Կոտտա-Ռամուսինոն Նախագահ Ս. Սարգսյանից համաձայնություն և աջակցություն է խնդրել 2019 թ. Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու համար: Հանրապետության Նախագահը ողջունել է Երևանում համաժողովի անցկացման գաղափարը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

15:05 Հայաստան
Դեկտեմբերի 14-ին 14։00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա երկու շնորհանդես. կգործարկվի «Իմ նվագախումբը» վիրտուալ խաղը և կներկայացվի նոր հուշանվերների շարքը

Ինտերակտիվ խաղի շնորհիվ 50-ամյա հաստատությունը ևս մի անգամ մուտք կգործի զուգահեռ իրականություն՝ այդ կերպ ընդլայնելով իր սահմանները և հարստացնելով մշտական ցուցադրությունը։ «50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից» խորագրով շնորհանդեսում կներկայացվեն Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանի հոբելյանի առիթով ստեղծված հուշանվերները, որոնք կրում են կոմպոզիտորի ստեղծագործությունների բովանդակային շեշտը կամ նրա ժամանակների արտացոլքը:
Աղբյուր՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

14:53 Հայաստան
Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը,

որին մասնակցել են նախարարի տեղակալ Հ. Ազիզյանը, նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Ա. Եգանյանը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լ. Խալիկյանը և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մ. Ապրեսյանը։ Քննարկվել են նախարարոթյան իրավասության ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխությունների, հայկական ապրանքների համար միասնական բրենդի ստեղծման խնդիրների, զբոսաշրջության զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավասությունների, տեսչական բարեփոխումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

14:51 Հայաստան
Այսօր 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

14:42 Հայաստան
Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ ԱԳ նախարար Մ. Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Ք. Մյուգարը և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Է. Բարսամյանը քննարկել են

Արցախի և ԱՀՀ միջև փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր: Մ. Մայիլյանը ներկայացրել է նաև Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներին:
Մամուլի հաղորդագրություն

14:30 Հայաստան
ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը դեկտեմբերի 14-ին 18:00-ին հրավիրում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահ՝ հանդիսավոր ընդունելության

Առիթը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվելն է։ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար։
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

 

 

 

14:16 Հայաստան
Դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում, 11-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն

և նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.668.040 ՀՀ դրամ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

14:04 Հայաստան
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Ա. Իսահակյանը մշակել է ուսումնական պրակտիկայի հետաքրքիր ձև և առաջիկայում իր նախաձեռնությունը կյանքի կկոչի ՀԵՀ- ի աջակցությամբ

Նա որոշել է համախմբել մի քանի կամավորների և ապագա բժիշկների համար ստեղծել լրացուցիչ պրակտիկայի հնարավորություն։ Ըստ կազմակերպիչների` նման պրակտիկաները կօգնեն ուսանողներին կողմնորոշվելու նեղ մասնագիտության ընտրության հարցում։ Ծրագիրը հետագայում ուսանողներին հնարավորություն կտա ունենալ մրցակցային առավելություն:
Ծրագրի նախաձեռնողներն արդեն իսկ բանակցություններ են վարում բուժհաստատությունների ղեկավարների, բժիշկների հետ։ Պրակտիկան տևելու է երկու շաբաթ։ Յուրաքանչյուր մասնագիտությունից պրակտիկա անցնելու հնարավորություն է ստանալու 2-3 ուսանող։
Աղբյուր՝ ՀԵՀ

13:53 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 176 վնասված լուսատու

Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 շենքի բակային տարածք:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:40 Հայաստան
Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերը ներկայացնող 19 ընկերության ներկայացուցիչ մասնակցել են թվային մարքեթինգին նվիրված դասընթացին

Այն անց է կացվել «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շրջանակում: Նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, համաֆինանսավորում՝ ՀՀ կառավարությունը: Առաջին դասընթացն անց է կացվել Երևանում:
Մամուլի հաղորդագրություն

13:25 Աշխարհում
Դեկտեմբերի 12-ին Աթենք պաշտոնական այցելությամբ ժամանած արտգործնախարար Է.Նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության,

հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։ Է. Նալբանդյանի դասախոսությանը ներկա են եղել Հունաստանի արտգործնախարարության ղեկավար անձնակազմը, Աթենքում հավատարմագրված դեսպաններ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ։
Աղբյուր՝ mfa.am

13:12 Հայաստան
Հայաստանի հյուսիսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նորակառույց անցակետում

Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ս. Ղազարյանը տեղեկացրել է, որ Բավրայի արդիականացված անցակետում կտրուկ մեծացել է թողունակությունը: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի արագ և որակով սպասարկում իրականացվի: Արդեն իսկ 20-30 տոկոսով ավելացել է միայն բեռնափոխադրումների ծավալը: Միջինը օրական սպասարկվում է շուրջ 150 բեռնատար և 240 մարդատար ավտոմեքենա: ՊԵԿ- ի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, մաքսային ձևակերպումներն իրականացվում են նաև տարածքային ստորաբաժանումներում:
Աղբյուր՝ ՀՀ Կա պետական եկամուտների կոմիտե

12:28 Հայաստան
Երևանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանություններն առաջին անգամ հանձնել են «Հանուն հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մատենադարանում՝ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության» շրջանակում: Առաջին մրցանակին արժանացել է Գյումրիում գործող «Ագաթ – Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Մամուլի հաղորդագրություն

11:00 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների`

«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թ. մրցանակաբաշխությունը: 2003 թվականից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխության բարերարն է Սիլվա Տեր-Ստեփանյանը (ԱՄՆ):
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

10:51 Հայաստան
Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում բացվել է մոդելային ձկնաբուծարան, որտեղ կիրառվում են ջրային ռեսուրսներ խնայող նոր եղանակներ

Նոր համակարգը ներդրվել է հանրային և մասնավոր ոլորտների համագործակցության արդյունքում։  Վերջին տարիներին Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի մակարդակը ձկնաբուծության և այլ ոլորտների կողմից ջրային ռեսուրսների գերօգտագործումից կտրուկ նվազել է։ Հայաստանի կառավարության խնդրանքով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մշակել է արդյունավետ լուծում, որը թույլ կտա, պահպանելով ձկնաբուծությունը, զգալիորեն կրճատել ջրի օգտագործումը։
Մամուլի հաղորդագրություն

10:39 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների՝

համատեղ հրամանով ստեղծված ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների և ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, առողջապահության նախարար Լ. Ալթունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

10:25 Հայաստան
Դեկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Նախարարը ողջունել է հասարակական խորհրդի անդամներին, շնորհակալություն հայտնել նիստին մասնակցելու համար Սփյուռքից ժամանած Շ. Գանտահարյանին, Փ.Հայդոսթյանին և Գ. Թութունջյանին, նշել, որ սփյուռքյան մյուս գործընկերները նույնպես ուղարկել են օրակարգի վերաբերյալ իրենց համաձայնությունը: Նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի արդյունքների ամփոփման և 2018թ. «Մեր Մեծերը» ծրագրում առաջարկվող անունների հաստատման մասին զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

10:12 Հայաստան
Դեկտեմբերի 12-ից 15-ը ՀՀ կայցելի ՌԴ ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների աշխատանքային խումբը`

«ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման նպատակով:
Մամուլի հաղորդագրություն

10:12 Հայաստան
Գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին 16:00- ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Վեպը թարգմանվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:
Մամուլի հաղորդագրություն

Տեսանյութեր

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում
13:40 13/12/2017

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}