ԱՄՆ-ն որոշել է վերակառուցել ՌԴ հետ հարաբերությունները
ԱՄՆ-ն ցանկանում է նորից հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթը: Դիվանագետը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բազմաբաղադրիչ են և բարդ:
«ԱՄՆ պետքարտուղարը հստակ նշել է, թե այդ հարաբերություններն այսօր ինչ մակարդակի վրա են»,- ասել է Նաուերթը՝ հավելելով, որ այդ հարաբերությունները ցածր մակարդակի վրա են:
Նաուերթը հավելել է, որ երկրները, մասնավորապես, կարող են համագործակցել Կորեական թերակղզում իրավիճակի լուծման հարցում: Նա նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայից ավելի մեծ օժանդակություն է ակնկալում Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի արսենալի կրճատման հարցում: