Սպիտակ տունը խորհրդավոր ձևով սպառնում է Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողություններ է ձեռնարկել՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության համար Ռուսաստանին ճնշելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Նա տեղեկացրել է, որ Թրամփի ձեռնարկած գործողությունների մասին չի բարձրաձայնվում:
«Երկրի ղեկավարը մի շարք քայլեր է կատարել՝ Ռուսաստանի նկատմամբ վճռականություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ասել է Սանդերսը: Նա նշել է. «Նախորդ շաբաթ եղել է մի դրվագ, որի մասին կտեղեկանաք առաջիկա օրերին»:
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Թրամփը Մոսկվայի հետ ավելի կոշտ է աշխատում, քան իր նախորդը՝ Բարաք Օբաման՝ պաշտոնավարման ութ տարիներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան