Հայաստանյան կազմակերպությունները՝ Հանովերի ցուցահանդեսին
Ապրիլի 23-27-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում կազմակերպվել էր «Ձեռք բերեք նոր տեխնոլոգիաներ առաջինը» խորագրով գերմանական ցուցահանդես, որին այս տարի աշխարհի 34 առաջատար երկրների շարքում ներկայացված էր նաև Հայաստանը:
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ցուցահանդեսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ մասնակցում էին 10-ից ավելի հայաստանյան կազմակերպություններ:
Ապրիլի 26-ին անցկացվել է նաև ֆորում` նվիրված ՀՀ տեխնոլոգիական հնարավորություններին, որի շրջանակներում Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է հայաստանյան տաղավար և ծանոթացել այնտեղ ներկայացված տեխնոլոգիական նորամուծություններին: