Հրթիռակոծման են ենթարկվել սիրիական ռազմաբազաները
Սիրիական Համա և Հալեպ քաղաքների մերձակայքում գտնվող կառավարական բանակի ռազմական օբյեկտներն այս գիշեր օդային հարձակման են ենթարկվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Առայժմ տեղեկություն չկա, թե որ ուժերը կարող էին դա անել: Բացի այդ, տեղեկություն չի հրապարակվում զոհերի և տուժածների, ինչպես նաև նյութական վնասի չափի մասին:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական աղբյուրը հայտնել է, որ օդային հարձակումն իրականացվել է «թշնամու հրթիռների» միջոցով: Մասնավորապես, որ Համայի մոտակայքում սիրիական բանակի 47-րդ ջոկատի զենքի պահեստի վրա ձեռնարկված հարձակման հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան