Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:31 Հայաստան
Ապրիլի 23-ին 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

Թեման կլինի Շրի Լանկայի ահաբեկչությունը. ահաբեկչության հետևանքներն ու տարածաշրջանում սպասվող զարագացումները: Ապրիլի 23-ին 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Թեմա՝ հեղափոխությունից մեկ տարի անց տնտեսական ոլորտի փոփոխությունները. նախարարությունների օպտիմալացումը. 124 միլիոն դրամ հատկացում «Քաղաքացու օրվա» միջոցառումների համար. տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները:
«Հենարան» մամուլի ակումբ

19:16 Հայաստան
Սոցիալական ապահովության ծառայությունը հայտնում է, որ պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին Ծառայության շահառուների անվճար հիմունքներով

ներկա լինելու ծրագրի շրջանակում առկա է «Բարեկամություն» պարի համույթի երեկոյի տոմս:
Համերգը տեղի կունենա ապրիլի 27- ին 19:00- ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Սոցիալական ապահովության ծառայություն

19:00 Հայաստան
Կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկներում: Ստուգման առարկա է դարձել նաև դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:
Աղբյուր՝ prosecutor.am

18:58 Հայաստան
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բ. Տեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ նախարարության՝ որպես պետական գործընկերոջ, սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում արդեն ավանդական դարձած համագործակցությանը, առաջիկա փոխգործակցության հեռանկարներին և ուղղություններին: Աննա-Կարին Օստը հետաքրքրվել է նախարարության հետագա կարգավիճակի և այդ դեպքում համատեղ աշխատանքերի ընթացի մասին:
Մամուլի հաղորդագրություն

18:55 Հայաստան
Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբը՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հետ համատեղ բարեգործական ակցիա է մեկնարկել

Դրա շրջանակում ակումբի և կուսակցության անդամներն այցելել են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոց, որի առաջին դասարանի թվով 25 աշակերտներ ստացել են նվերներ: «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ, ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանի խոսքով՝ հոբելյանական թումանյանական ողջ տարվա ընթացքում իրենք ուշադրության կենտրոնում են պահելու հատկապես մարզային համայնքների դպրոցները, այցելելու են նաև հեռավոր գյուղեր և պարբերաբար նմանատիպ ակցիաներ են իրականացնելու:
Մամուլի հաղորդագրություն

18:47 Հայաստան
Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը

Նախնական տվյալներով՝ 2018թ. սկզբին, երեք քաղաքացի ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, վարկ ստանալու համար երաշխավոր հադես գալու հարցով դիմել են մեկ այլ քաղաքացու: Ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչպես նաև անձնագիրն ու սոցիալական քարտը, ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատավարձի չափի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի հիման վրա ձևակերպել են աշխատավարձի ապահովմամբ վարկ, ստացել վարկի վճարային քարտ և 12.02.2018-13.02.2018թթ ընված ժամանակահատվածում նշված քարտից կանխիկացրել և հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտե

18:41 Հայաստան
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է

վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք հնարավորին չափով մաքրում են այն աղբը, որը չի հասցնում մաքրել «Սանիթեք»-ը:
Մամուլի հաղորդագրություն

18:38 Աշխարհում
Ապրիլի 20-ին Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝

նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշել է, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:20 Հայաստան
Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբիայի և Շվեդիայի քաղաքացի Ֆրանսիզ Ռ.-ն

հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ զննության ընթացքում վերջինիս ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

17:54 Հայաստան
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվել է Ազգային գրադարանային շաբաթը

Ամենամյա մասնագիտական միջոցառումներն այս տարի նվիրվել են բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտասի 150 - ամյակներին: Կազմակերպվել են ցուցահանդեսներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ ու երաժշտական ունկնդրումներ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Թումանյանին ու հայկական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին: ԱԳՇ-ի շեշտադրումներից էին հայ երիտասարդ գրողների մասնակցությամբ հանդիպում-քննարկումները:
Մամուլի հաղորդագրություն

17:00 Հայաստան
Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը կրկին հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ

Հանդիպմանը ներկա են եղել Ա. Նավասարդյանը, Ա. Վարդանյանը, Գ. Քեռյանը, Գ. Պետրոսյանը, Լ. Սիմոնյանը, Հ. Խառատյանը, Մ. Ավագյանը, Մ. Յալանուզյանը, Ռ. Գիրակոսյանը, Ս. Սարոյանը, Ս. Սաֆարյանը: Հանդիպմանը ԱԽ քարտուղարը ներկայացրել է առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, այն շրջանակող արժեքների, շահերի, նպատակների ու տեսլականի մասին, ինչպես նաև փորձագետների նախորդ խմբերի հետ հանդիպումների ընթացքում գրանցած արդյունքները։
Մամուլի հաղորդագրություն


 

16:33 Հայաստան
Երևանում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, անց է կացրել միջազգային մրցաշար՝ «Հայաստանի Գրան Պրի 2019»,

որին մասնակցել են տարբեր պետությունների մարզիկներ: Այս առաջնությունն անցկացնելու գաղափարն առաջացել է անցած տարի՝ այս ժամանակահատվածում, Երևանում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անցկացրած Եվրոպայի առաջնությունից հետո, որին մասնակցել են 27 պետությունների մարզիկներ: Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, փոխնախագահներ Վարդան Կիրակոսյանն ու Վիրաբ Մարտիրոսյանը և մարզիչ Սերգեյ Մանուկյանը Հոլանդիայում ապրիլի 24-30-ը մասնակցելու են միջազգային ուսումնամարզական հավաքին:
Երևանում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջ

15:17 Աշխարհում
«Ինտեր» ֆուտբոլային ակումբն Իկարդիին փոխարինող է գտել

Իտալական ակումբը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Լուկակուին ձեռքբերել:

15:09 Աշխարհում
Շրի Լանկայում նոր պայթյուն է տեղի ունեցել

Ըստ նախնական տվյալների՝ ականազերծման ընթացքում պայթել է պայթուցիկներով լի վագոնը:

12:00 Աշխարհում
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ասմունքող, դերասան Սամվել Բաղինյանի՝

«Հավերժի ճամփորդը» խորագիրը կրող պոեզիայի երեկոն` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Սկիզբը՝ ապրիլի 23- ին 19։00- ին։

11:28 Հայաստան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Ա. Վարդապետյանը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում շրջայց է կատարել

քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել Գործակալության աշխատակիցների հետ: Գործակալության պետ Արմեն Առաքելյանը ներկայացրել է ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, իսկ աշխատակիցների հետ կլոր սեղան-հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև  առաջիկայում լուծում պահանջող մի շարք հարցեր: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը, շենքային պայմանների բարելավմանն ու Գործակալության պաշտոնական կայքի և azdarar.am-ի տեխնիկական վերազինմանը։
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

11:14 Աշխարհում
Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները՝ Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում,

այցելել են Սլովենիայում գործող Լյուբլյանայի տեխնոպարկ՝ գիտելիքի եւ փորձի փոխանակման նպատակով: Ապրիլի 15-19-ը Հայաստանի պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինժեներական քաղաքի ներկայացուցիչներ, այցելել էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա: Այցի նպատակն էր ստանալ և փոխանցել գիտելիքներ՝ բիզնես աջակցության և ինովացիոն միջավայրի ձևավորման հարցերի շուրջ: Այցն իրականացվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:՚
Մամուլի հաղորդագրություն

 

16:24 Հայաստան
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ Ա. Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝

ծառայության պետի տեղակալների, քրեակատարողական հիմնարկների պետերի, ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերի և քրեակատարողական հիմնարկների այլ բարձրաստիճան ծառայողների մասնակցությամբ: Օրակարգում ՀՀ կառավարության 18.04.2019թ. նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տիրող ապօրինությունների վերաբերյալ հնչեցված մտահոգությունների և տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարցերի քննարկումն է եղել:
Մամուլի հաղորդագրություն

Տեսանյութեր

ԱՄՆ դեսպան. Մեկնարկում ենք գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագիր
16:04 22/04/2019

ԱՄՆ դեսպան. Մեկնարկում ենք գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագիր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}