Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող Արթուր Գևորգյանին
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող, շարքային Գևորգյան Արթուրին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է:
Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: