Գերմանիայում մահապատիժը վերջնականապես վերացվել է
Գերմանիայի Գեսեն դաշնային հողն օրենք է ընդունել, որով Սահմանադրությունից հանվում է մահապատիժը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Բի-Բի-Սի-ն։
Այդպիսով, Գերմանիայի ողջ տարածքում վերջնականապես արգելվում է մահապատիժը։
Տեղի քաղաքական գործիչների խոսքով, Սահմանադրությունը չի արդիականացվել 1949 թվականից, քանի որ Գերմանիայի պետական Սահմանադրությունը «գերակա է» առանձին տարածքների օրենքների վրա և մահապատիժը չեղյալ հայտարարելու «անհրաժեշտություն չկար»։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան