Բախտաձեն խոստացել է ընտրությունների երկրորդ փուլի համար բարձր չափանիշներ ապահովել
Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է բարձր չափանիշներով, որն ավելի վաղ ներդրվել է իշխող թիմի կողմից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։
Ըստ աղբյուրի, 2012-ից Վրաստանում կայունություն ու խաղաղություն է ապահովում «Վրացական երազանք» կուսակցությունն ու իշխող քաղաքական թիմը։
«Որևէ մեկը չի համարձակվի հասարակական կյանքում դիսոնանս առաջացնել։ Նման հույսեր չպետք է ունենա ոչ մեկ»,-ասել է Բախտաձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանում ընտրությունների 2-րդ փուլը նշանակված է դեկտեմբերի 2-ին։ Մրցակիցներն են երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ս. Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք»-ը և Գրիգոլ Վաշաձեն։ Առաջին փուլի արդյունքներով Զուրաբիվշիլին ստացել է ձայների 38.64 տոկոսը, Վաշաձեն՝ 37.74 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
- Վրաստանում հոկտեմբերի 28-ին նախագահ կընտրեն
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան