Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն ըմտրություններից հետո փորձում է փախնել դրանցից, դրա համար Հայաստանի տարբեր մարզերում նկատում ենք սահմանային լարում՝ փորձելով ստիպել նրան կատարել խոստումները»,- «Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
Նա նշեց, որ այդ խոստումներն առաջին հերթին վերաբերում են թե միջանցքին, թե Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրին։
Ըստ Արա Վարդանյանին, ՌԴ-ին ձեռք չի տալիս, որպեսզի Հայաստանը կնքի հաշտության պայմանագիրը Ադրբեջանի հետ, քանի որ դրան կհաջորդի Ադրբեջանի պահանջը ՌԴ-ին դուրս բերել խաղաղապահ ուժերն Արցախից։
«Մենք այսօր ունենք կարծես թե Ռուսաստանին ենթարկվող, բայց ամենահակառուսական իշխանությունը, որ Հայաստանը երբևէ ունեցել է։ Ակնհայտ է, որ իշխանական տարբեր պաշտոնները զբաղեցնում են բացահայտ հակառուս մարդիկ»,- ասաց Ա. Վարդանյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանի Հանարպետությունը հետապնդում է թուրքական շահը։
Խոսելով սահմանային լարումների մասին, Արա Վարդանյանն ասաց, որ կլինեն փոքր հրաձգություններ, որպեսզի հայ ժողովրդին վախեցնեն, վերհիշի 44- օրյա պատերազմն ու խայտառակ պարտությունը, և այդ ֆոնի վրա Նիկոլի կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ դիտվի ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն։
«Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ ազգային ուժեր են, ծառայում են այլ նպատակների։ Այլ նպատակների ծառայում է նաև «Գրանդ քենդիի» փղիկը, որը նաև համատեղության կարգով Հայաստանի նախագահի պաշտոնն է զբաղում, ով գնացել է ու այս օրերին «կայֆավատ» է լինում Տոկիոյում՝ ներկա լինելով օլիմպիական խաղերին։ Նախանձելի վերաբերմունք է քո երկրի նկատամամբ, երկիրդ քո աչքի առաջ քանդում են, դու գնում ես օլիմպիական խաղերին, փղիկի պես նստում ու նայում ես»,- նշեց նա։
Արա Վարդանյանի խոսքով, բոլորն ականատես են լինում Հայաստանի քանդմանը, պրոցեսը շարունկական է, այն չի կանգնելու։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան