Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումը՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումի կենտրոնում
«Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ներդաշնակ համակարգ, որը հնարավորություն կտա կապելու բիզնեսը գիտելիքի հետ», - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը՝ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հայտնելով, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ից 18-ը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն հանրայի կապերի ծառայության փոխանցմամբ՝ այս տարի բիզնես ֆորումի շրջանակում կծավալվեն քննարկումներ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շուրջ` շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խոսելով ՏՏ ոլորտի և Պաշտպանության նախարարության հետ համագործակցության մասին՝ ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ ընկերություններն այժմ տեխնոլոգիական լուծումներ են մշակում ռազմաարդյունաբերական համալիրին ներկայացնելու համար: Ա. Եսայանը նաև հույս է հայտնել, որ ՏՏ ընկերությունները իրենց լուծումները կներկայացնեն ֆորումի շրջանակում:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Նյու Յորքում գործարար համաժողովին արդյունավետ ներկայանալու համար:
Բացի վերոնշյալից, ՀՀ գործարար աշխարհն ու պետական կառույցները քննարկումներ կանցկացնեն նաև ՏՏ ներդրումային էկոհամակարգերի, ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորման, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության և այլ արդիական թեմաների շուրջ:
Ֆորումի ամբողջական օրակարգը www.digitec.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան