Գոչունյան. Ժողովրդի նպատակը պատրիարքարանում մեկ գահակալ տեսնելն է
Ժողովրդի նպատակը Պոլսո պատրիարքարանում մեկ գահակալ տեսնելն է: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը:
Նրա խոսքով, այս պահին չորս արքեպիսկոպոս թեկնածու կա, որոնք կարող են հավակնել պատրիարք դառնալուն:
«Մինչ այս պահը մենք չենք կենտրոնացել թեկնածուների խնդրի վրա, որովհետև չենք ունեցել նախընտրական գործընթացի մեկնարկի հնարավորություն: Այս պահին վերջին 9 տարիների ընթացքում ամենամոտն ենք այդ մեկնարկին»,-ասաց Գոչունյանը:
Նրա խոսքով, առաջիկայում թեկնածուները ժողովրդին կհասցնեն իրենց ուղերձն ու ասելիքը:
Գոչունյանը կարծում է, որ չորս թեկնածուների շրջանակում համագործակցություն կլինի:
«Կարծում եմ, չորս թեկնածուն մեզ համար ճոխություն է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ, նա բավականին մաշվեց. Բագրատ Էստուկյան
- Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
- Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին ու փառքին. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
- Տեր Վահրամ. Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին