Թութունջյանին վերջին հրաժեշտը կտան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Ջազային երաժիշտ, թմբկահարԱրմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ն` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 11-ին, ժամը 11:00-14:00-ն` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, երեկ՝ 73 տարեկանում, կյանքից հեռացել է հայ ջազային երաժիշտ, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Գրիգորի Թութունջյանը:
Նախարարությունը ցավակցում է սիրված երաժշտի հարազատներին և երկրպագուներին: